Բալենու տերևները հիանալի դեղամիջոց են, որոնք բուժում են բազմաթիվ հիվանդություններ, նույնիսկ լյարդի ամենածանր հիվանդությունները

Դիտումներ 870
Բալենու տերևները հիանալի դեղամիջոց են, որոնք բուժում են բազմաթիվ հիվանդություններ, նույնիսկ լյարդի ամենածանր հիվանդությունները

Բալն անչափ համեղ ու օգտակար միրգ է, որը հարուստ է տարբեր վիտամիններով ու սննդարար նյութերով: Այն պարունակում է ավելի շատ բետա-կարոտին, քան ելակն ու հապալասը: Այս միրգը պարունակում է նույնիսկ հակաօքսիդանտային մելատոնին, որը սրտի ռիթմն ու ծերացման գործընթացը կարգավորող գլխավոր տարրերից մեկն է:

Բացի այդ, այս թթու միրգն օգնում է արագացնել հետվիրահատական վերականգնողական գործընթացը, նվազեցնում է բորբոքումները, պայքարում է անքնության դեմ և մեղմում է դաշտանադադարի ախտանշանները: Այն նույնիսկ շատ օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար (հատկապես՝ հաստ աղիքի քաղցկեղի):

Բալն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, իսկ ինտենսիվ վարժություններից հետո մի բուռ բալ ուտելը կօգնի հանգստանալ: Այս միրգը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես է սառեցրած կամ չորացրած վիճակում:


Սակայն քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն բալը, այլև բալենու տերևները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի բուժել հեպատիտ A-ն:

Բաղադրությունը.

· բալենու 10 հատ չորացրած տերև,

· 300 մլ ջուր:

Պատրաստման եղանակը.

Բալենու չոր տերևները մանրացնել, լցնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 300 մլ ջուր և դնել կրակին: Երբ ջուրը եռա, թուլացնել կրակը և շարունակել եփել ևս 30 րոպե:

Սառելուց հետո խառնուրդը քամել, լցնել ապակյա տարրայի մեջ, կափարիչով ծածկել և պահել որևէ հով վայրում:

Օգտագործման եղանակը.

Ստացված ըմպելիքը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ¼ բաժակ (60 մլ): Ըմպելիքը հարկավոր է ընդունել այնքան ժամանակ, մինչև հիվանդությունն ամբողջությամբ բուժվի:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը