Բացառիկ հատկութհուններ ունի ռեհանը․ նույնիսկ բժիշկներն են զարմացած


Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Այն հարուստ է վիտամին К-ով, որը անհրաժեշտ է արյան մակարդելիության համար: Վիտամին А-ն պաշտպանում է արյան անոթների բջիջները վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունից:
Այն չի թողնում, որ օրգանիզմում խոլեստերին կուտակվի, ինչի շնորհիվ կանխվում է կաթվածների և աթերոսկրելոզի զարգացումը:
Ռեհանը պարունակում է այլ վիտամիններ և հանքանյութեր: Նրանում առկա է երկաթ, մագնեզիում, կալցիում, վիտամին С, կալիում, մանգան, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է ԴՆԹ Ֆլավոնոիդները:
Հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ռեհանը հիանալի հակաբիոտիկ է, իսկ եթե այն օգտագործեք սխտորի հետ, ապա ամենաուժեղ հակաբիոտիկը կստանաք:
Ռեհանը մաքրում է զարկերակները խոլեստերինից, օգնում է պայքարել հազի, գլխացավի և այլ հիվանդությունների դեմ:
