Բացառիկ բաղադրատոմս, Խոզի միսը սերկևիլով

Բաղարիչները՝
միս -500 գրամ
սոխ- 2 գլուխ
սերկևիլ -1 հատ
սև պղպեղ
շաքարավազ
մաղադանոս - 0.5 փունջ
ձեթ:
Ինչպե՞ս ընտրել լավագույն միսը, կամ տարբերել լավ միսը հին և վատ մսից
Պատրաստման եղանակը՝
Խոզի միսը կտրտել 3 սմ կողմերով կտորների, բուսայուղով տապակել 5-7 րոպե, ապա ավելացնել կիսաօղակներով կտրտած սոխը, շարունակել տապակել:
Սերկևիլը մանր կտրտել, լցնել մսի վրա, քիչ աղ անել, եփել մարմանդ կրակի վրա՝ մինչև միսը պատրաստ լինի. անհրաժեշտության դեպքում՝ ընթացքում տաք ջուր ավելացնել:
Պատրաստի ուտեստին աղ, կարմիր պղպեղ, շաքարավազ, մանր կտրտած մաղադանոս ավելացնել:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=12845&l=am

