Բացահայտում։ Արդյո՞ք տամպոններն անվտանգ են կնոջ առողջության համար

Վերջին տարիներին շատ հիգինեիկ միջոցներ են առաջարկվում դաշտանային օրերի համար: Միջադիրները, տամպոններն ու դաշտանային բաժակները շատ տարածված են, բայց քչերն են ուշադրություն դարձնում դրանց կողմնակի ազդեցություններին:
1. Հեշտոցի Կլանող հատկությունները
Հեշտոցի մակերևույթն ունակ է տարբեր նյութեր կլանելու: Դրանք անմիջապես հայտնվում են արյունատար համակարգում: Կլինիկական ուսումնասիրությունների համաձայն, օրինակ, հորմոնալ դեղամիջոցներով հեշտոցային բուժման արդյունավետությունը դեղամիջոցների տեսակից կախված՝ 10-80 անգամ մեծ է, քան դեղերը խմելու դեպքում:

2. Կանացի հիգիենայի առարկաների ազդեցությունն էկոլոգիայի վրա
Շատ քիչ ավանդական հիգիենիկ միջոցներ են առանձնանում արագ կազմալուծմամբ և միաժամանակ չեն վնասում շրջակա միջավայրին: Այս տեսակետից առավել անվտանգը
դաշտանային բաժակն է, բայց ոչ տամպոնը:
3. Պլաստիկի հետ շփման վտանգը
Պլաստիկը վնասակար է: Տամպոնների արտադրության մեջ այն կիրառում են առավելապես հարմարության և արտահոսքի ռիսկի կանխման համար: Այն շփվում է հեշտոցի նուրբ միջավայրի հետ և վաղ թե ուշ վնասում է հյուսվածքները:
4. Ամենաքիչ ուսումնասիրված ապրանքներից է
Մինչև հիմա ստույգ տվյալներ՝ տամպոնն ինչպես է ազդում կնոջ օրգանիզմի վրա և որքանով կապ ունի տոքսիկ շոկի առաջացման հետ, որը մահացու ելքի է հանգեցնում, չկան:
