Բացահայտում ենք սուրճի օգտակար հատկությունները, ինչպես այն կարող է մեզ օգնել
Մի շարք գիտնականներ էլ պարզել են, որ այս ըմպելիքի մոլի երկրպագուների արյան մեջ խոլեստերինը զգալիորեն բարձր է, քանի որ սուրճի հատիկներում յուղ է պարունակվում, որը կարելի է հեռացնել այն եփելու ժամանակ՝ օգտագործելով թղթե ֆիլտր, որն իր վրա է վերցնում յուղային ողջ պարունակությունը։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է պատճառը, որ այն բավականին առույգացնում է, թարմացնում։ Սուրճը նաեւ միզամուղ է, ցավերը մեղմացնող եւ քունը վանող, սակայն այս ըմպելիքի չարաշահումը կարող է վնաս հասցնել։
Օրինակ, 240 մլ «ամերիկանո» սուրճն իր մեջ պարունակում է վիտամիններ B2, B5, B1, B3, ֆոլաթթու, մանգան, կալիում, ֆոսֆոր: Եվ իսկապես սուրճը կարող է հարստացնել օրգանիզմը սնուցիչներով: Սուրճից կարելի է նաև ավելի շատ հակաօքսիդանտներ ստանալ, քան մրգերից և բանջարեղենից:
Գիտնականները ապացուցել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել կանանց մոտ դեպրեսիոն վիճակները:
Սուրճի մեջ պարունակվող հակաօքսիդանտները կարող են կանխել քաղցկեղի որոշ տեսակներ: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ կանանց մոտ, ովքեր խմում են օրական երեք եւ ավելի բաժակ սուրճ, հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը երկու անգամ, իսկ լյարդի քաղցկեղի վտանգը 41 տոկոսով ավելի ցածր է նրանց համեմատ, ովքեր սուրճ չեն խմում: