Ազնվամորիով և շոկոլադով կեքս. վայելեք սուրճի հետ

Դիտումներ 134

Ազնվամորիով և շոկոլադով կեքս. վայելեք սուրճի հետ

Բաղադրիչներ Ալյուր – 120 գ Ազնվամորի – 100 գ Շաքարավազ – 70 գ Կարագ – 50 գ Ձու – 3 հատ Շոկոլադե գնդիկներ – 3-4 ճ/գ Փխրեցուցիչ – 1/2 թ/գ Պատրաստման եղանակը Ձվերը հարել շաքարավազի հետ՝ մինչև լավ սպիտակելը: Ավելացնել փափուկ կարագը: Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Խմորի մեջ զգուշությամբ ավելացնել շոկոլադը: Ավելացնել ազնվամորին և մի փոքր խառնել: Կաղապարի մեջ շարել թղթե բաժակները: Լցնել խմորը 2/3-ի չափով: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե: Պատրաստի կեքսերը սառեցնել և մատուցել թեյի կամ սուրճի հետ:

Աղբյուրը:՝ https://jamanc.xohanoc.am/hy/post/8833



Ամենաընթերցվածը