Ազդում է արդյոք կերակրի աղը զարկերակային ճնշման վրա


Կերակրի աղն ամենատարածված հավելումներից է, որը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար: Այն կարգավորում է նյութափոխանակությունն ու ազդում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների վրա: Մասնագետների խոսքով՝ աղի պակասը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների՝ այդ թվում նաև գլխապտույտների, գիտակցության կորստի, սրտի աշխատանքի խանգարման և այլն
Սակայն առավել հաճախ մարդիկ չարաշահում են աղի գործածությունը, ինչը ոչ պակաս վտանգավոր է: Օրինակ՝ աղի չարաշահումը կարող է դառնալ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ: Բժիշկները նշում են նաև, որ կերակրի աղը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչը նույնպես խիստ վնասակար է:
Առհասարակ՝ աղի օրական չափաբաժինը 5 գրամն է, սակայն մարդիկ շատ հաճախ գերազանցում են նորման: Սա շատ վտանգավոր սովորություն է, որից ազատվելը բավականին դժվար է:
Սակայն հարկ է հիշել, որ կերակրի աղը կարող է դառնալ զարկերակային գերճնշման զարգացման պատճառ, իսկ զարկերակային գերճնշումից տառապող մարդու դեպքում այն կարող է նպաստել ճնշման բարձրացմանն ու տհաճ հետևանքների առաջացմանը:
Բացի այդ, աղի չարաշահումը կարող է դառնալ օրգանիզմում ջրի և աղի փոխանակության խանգարման պատճառ: Հարկ է հիշել, որ օրգանիզմում պարունակվում են բազմաթիվ միկրոտարրեր, որոնց մակարդակների տատանման դեպքում վատանում է նաև մարդու ինքնազգացողությունը, ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել և հետևել ընդունած աղի քանակությանը:
