Ազատվում ենք ավելորդ կիլոգրամներից. համեղ միջոց


Թուրինջը ճարպերն այրելու լավագույն միջոցներից մեկն է: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ցիտրուսային այս միրգն օգնում է նաև արագացնել նյութափոխանակությունը: Իմբիրի արմատը ևս կարող է օգնել արագացնել նյութափոխանակությունը, իսկ չիչխանը նվազեցնում է յուրացվող ճարպերի քանակը:
Բաղադրիչներ
- 1 լիտր տաք ջուր
- կես թուրինջ
- մի փոքր իմբիրի արմատ
- 100 գրամ չիչխանի օշարակ:
Ինչպես պատրաստել
Իմբիրն ացկացրեք քերիչով, տաք ջուր լցրեք: Մանր կտրատեք թուրինջը, չիչխանի օշարակի հետ ավելացրեք ըմպելիքին: Թողեք 1 ժամ: Խմեք օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժնով:
Աղբյուրը ՝ https://168.am/2018/06/03/961125.html
