Ազատվեք փորի փքվածությունից, ծանրությունից և լավացրեք աղիների աշխատանքը

Դիտումներ 391

Ազատվեք փորի փքվածությունից, ծանրությունից և լավացրեք աղիների աշխատանքը

Մեզ հարկավոր կլինի սամիթ, բանան և յոգուրտ, որպեսզի կարողանանք ազատվել փորի փքվածությունից, ծանրությունից և լավացնենք աղիների աշխատանքը։

 

 

Ընտրեք ակտիվ բակտերիաներով յոգուրտ։ Ամեն օր օգտագործելու դեպքում կկարողանաք մեծացնել բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների քանակը, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համակարգին։

Դրանք լավացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում որովայնի փքվածությունը։ Օգտագործեք բնական յոգուրտ. համը լավացնելու համար կարող եք միրգ ավելացնել։

Իսկ սամիթն օգնում է խթանել նյութափոխանակությունը և հեշտացնել սննդի տեղաշարժն այս համակարգում, ինչն օգնում է նվազեցնել փքվածությունը, գազերի քանակը։

Խոսենք նաև բանանի մասին։ Նատրիումով հարուստ մթերքը կարող է փքվածության պատճառ դառնալ։ Բանանը հարուստ է կալիումով, իսկ կալիումի և նատրիումի հավասարակշռված մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։



Ամենաընթերցվածը