Ազատվեք դեմքի կնճիռներից, ձեռք բերեք հարթ և 10 տարով երիտասարդ մաշկ


Բնական միջոց, որը կօգնի առանց մեծ գումար ծախսելու՝ ազատվել մի քանի խնդրից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս դիմակն օգնում է ազատվել բշտիկներից, կնճիռներից, բորբոքումից:
Բաղադրիչներ
- 25 գրամ անգույն հինա
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:
Ինչպես պատրաստել:
- Երկու բաղադրիչները խառնեք, ստացեք միասեռ զանգված
- Շրջանաձև շարժումներով քսեք դեմքին, թողեք 10 րոպե: Լվացեք ջրով:
Հազիվ նշմարելի կնճիռները՝ ճակատին, քթին եւ աչքերի շուրջ, երբեմն ի հայտ են գալիս նույնիսկ դեռատի աղջիկների մոտ:
Դիմաշարժային կնճիռներն առաջանում են մկանների հաճախակի կծկումների պատճառով` մաշկը կոշտանում է, կնճիռները խորանում եւ արդյունքում փոխվում է նույնիսկ դեմքի ձեւը:
Տարբեր զգացմունքների բուռն ու հաճախակի արտահայտումը` ծիծաղ, լաց, զարմանք, եւս նպաստում են կնճիռների առաջացմանը: Պետք է մոռանալ վնասակար սովորույթները` ճակատն անընդհատ կնճռոտելը, հոնքերը կիտելը եւ դեմքն անընդհատ խոժոռելը, շրթունքները սեղմելը, աչքերը կկոցելը, կզակը պարանոցին սեղմելը եւ այլն:
Ծխող մարդկանց` հրաժարվել ծխելուց: Փաստ է, որ նիկոտինը մաշկի վրա վատ է ազդում, բայց ծուխը ներս քաշելով՝ բերանի շուրջ առաջանում են կնճիռներ: Մոռացեք նաեւ դժգոհել սեփական անձից եւ կյանքից:
Կնճիռները ճառագայթաձեւ դրսեւորվում են շրթունքների եւ կկոցած աչքերի շուրջը: Ուշադիր լինելով ձեր դիմախաղի եւ վատ սովորույթների նկատմամբ՝ ավելի շուտ կձերբազատվեք կնճիռներից, քան տարատեսակ քսուքներ օգտագործելով:
Ինչքան էլ դուք հարթեցնեք ձեր դեմքը, բայց «հավատարիմ» մնաք հին սովորույթներին, ապա կնճիռները միշտ կուղեկցեն ձեզ:
