Ազատվեք աչքերի տակի սև շրջանակներից, ընդամենը հաշված օրերում

Դիտումներ 410
Ազատվեք աչքերի տակի սև շրջանակներից, ընդամենը հաշված օրերում

Աչքերի շուրջ մուգ մաշկը ոչ միայն դեմքը հոգնած է դարձնում, իսկ աչքերը ներս ընկած ու խամրած, այլեվ հայելու պես արտացոլում է առողջական խնդիրները, եթե նույնիսկ Ձեր մոտ դեռ ոչ մի տեղ չի ցավում եվ ոչինչ չի անհանգստացնում: Մանրամասն պարզաբանենք, թե որ հիվանդությունների եվ խնդիրների մասին կարող են վկայել աչքերի մուգ շրջանակները:

Ինչից է աչքերի շուրջ մաշկը սեվանում

Աչքերի շուրջ մաշկը շատ բարակ ու նուրբ է: Այստեղ գրեթե չկան ճարպագեղձեր, իսկ մաշկը ենթամաշկային բջջանքից  բաժանվում է բարակ թաղանթով: Թաղանթի հաստությունը պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ, մեկի մոտ այն հաստ է, ուրիշների մոտ շատ ավելի բարակ: Եվ քանի որ աչքերի տակ արյունատար անոթները  շատ մոտ են գտնվում մաշկի մակերեսային շերտին, ապա բարակ թաղանթի դեպքում նրանք թափանցում են մաշկի տակից՝ ստեղծելով մուգ հետքի էֆեկտ: Տարիքի հետ թաղանթը նկատելիորեն բարակում է, եվ արյունատար անոթները սկսում են  մաշկի տակից հստակ ընդգծվել:

Այնուամենայնիվ, անկախ տարիքից, եթե օրգանիզմում դիտվում է թթվածնի եվ վիտամինների պակաս, կամ խանգարվում է ավշի եվ արյան շրջանառությունը, ապա աչքերի տակ՝ մազանոթներում արյունը կանգնում եվ մգանում է,այստեղ՝ մաշկի վրա առաջացնելով “կապտուկներ”: Օրգանիզմում խոնավության պակասի դեպքում մաշկը դառնում է շատ չոր ու բարակ, իսկ մազանոթներն ավելի շատ են թափանցում մաշկի տակից, աչքերի շուրջ առաջացնելով մուգ հետքեր:

 

Աչքերի տակի սեւ շրջանակները շատերին են տհաճություն պատճառում։ Իհարկե, դրանք ծածկող միջոցները շատ են, սակայն  հաճելի է  առողջ ու թարմ տեսք ունենալ նաեւ առանց դիմահարդարման։

 

Պատճառները.

Դրանք ազդակ են, որ ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Ընդունված է համարել, որ շրջանակներն առաջանում են հոգնածության կամ քնի պատճառով, սակայն գոյություն ունի դրանց առաջացման պատճառների մի ամբողջ շարք։ Բժիշկների պնդմամբ, դրանց առկայությունն իրենից վտանգ չի ներկայացնում։ Դրանք առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն մաշկի բարձր պիգմենտացիա կամ աչքերի շրջանում բարակ մաշկ, սակայն դրանք կարող են ազդակ լինել նաև օրգանիզմում ջրի պակասի։

Բացի այդ, աչքերի շրջանակները վկայում են թոքերի խնդիրների, վատ նյութափոխանակության մասին։

Ինչպե՞ս ազատվել.


1. Վարունգ.

Այս միջոցն են օգտագործել մեր տատիկները։ Վերցրեք սառը վարունգը, կտրատեք օղակաձեւ, որպեսզի ամբողջությամբ ծածկեն աչքերի շրջանակները, թողեք մնան 15 րոպե։

2. Կարտոֆիլ.

Այս մեթոդը նման է նախորդին։ Սառը կարտոֆիլը կօգնի հանել աչքերի ուռածությունը։ Երեկոյան կարտոֆիլը սառնարանում դրեք,  առավոտյան  լվացեք այն, կտրատեք եւ աչքերի վրա թողեք 5–10 րոպե, այնուհետեւ աչքերը լվացեք։

3. Կաթ.

Կտորը թրջեք սառը կաթով եւ աչքերին թողեք 20–30 րոպե։ Այս միջոցնը կօգնի ազատվել  նաև աչքերի ուռածությունից եւ բորբոքվածությունից ։

4. Թեյ.

Թեյի պարկը թրջեք ջրում, այնուհետեւ սառնարանում թողեք 5–10 րոպե։ Սառնարանից հանելուց հետո աչքերին թողեք  20–30 րոպե։ Ի դեպ, երիցուկի կամ կանաչ թեյի պարկերն ավելի արդյունավետ են։

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը