Այսպիսի համեղ և օրիգինալ աղցան Դուք դեռ չեք փորձել պատրաստել։ Հավի մսով և մակարոնով աղցանի բաղադրատոմս։


Բաղադրամասեր
-
հավի արգանակ - 1լ
-
մակարոն - 250 գր
-
եփած հավի կրծքամիս - 1 հատ
-
սխտոր - 1 պճեղ
-
քերած պարմեզան պանիր - կես բաժակ
-
կարմիր պղպեղ - 1 հատ
-
կանաչ պղպեղ - 1 հատ
-
դեղին պղպեղ - 1 հատ
-
կարագ - 3 ճգ:

Պատրաստման եղանակը
-
Պղպեղները երկարությամբ կտրատել:
-
Մակարոնը եփել հավի արգանակի մեջ:
-
Կես բաժակ արգանակի մեջ լցնել կարագն ու դնել գազօջախին մինչև կարագը հալվի:
-
Այնուհետև ավելացնել ճզմած սխտոր, աղ, պղպեղ, վերջում խառնելով ավելացնել պարմեզանը:
-
Անընդմեջ խառնելով եփել միջին կրակի վրա:
-
Պղպեղները 5-6 րոպե տապակել բուսայուղի մեջ, լցնել հավի կտրտած կրծքամիսն ու ավելացնել սոուսը, եփել ևս 5 րոպե:
-
Մակարոնը լցնել ափսեների մեջ, վրան ավելացնել հավով սոուսն ու մատուցել:
