Այսօր կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում. Գագիկ Սուրենյան

Դիտումներ 291
Այսօր կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը որղջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»:

 

իսկ առաջիկա օրերին սպասվում է հետևյալ եղանակը ՝ 

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 16-17-ը հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը