Այսօր ծնկի ցավը շատ է տարածված ժողովրդի մեջ, այս միջոցը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից

Դիտումներ 308
Այսօր ծնկի ցավը շատ է տարածված ժողովրդի մեջ, այս միջոցը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից

Հոդացավերի խնդրին վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուր երկրորդը: Այս հիվանդությունը զգալիորեն վատացնում է կյանքի որակը, հատկապես եթե ցավերը ծնկի հատվածում են, քանի որ այդ դեպքում քայլելը դառնում է շատ դժվար: Նման դեպքերում շատերը փորձում են ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը:

 

Այսպիսով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդացավերից ազատվելու ժողովրդական միջոցներ:

 

Ծնկների ցավի դեպքում հարկավոր է ծովաբողկի(хрень) տերևն ընկղմել եռման ջրի մեջ և 2-3 ժամ դնել ծնկներին: Ծովաբողկի տեևները ներծծում են աղը և ցավը մեղմանում է: Բուժման կուրսի տևողությունն է 7 օր:

Ոտքերի հոդերի վնասվածքների դեպքում հարկավոր է գիշերը հոդերին տնտեսական օճառի լուծույթով կոմպրես դնել:


Ծնկահոդը արթրիտին կամ արթրոզին առաջինն արձագանքող հոդերից է: Արթրիտը հոդի այն բորբոքումն է, որն արտահայտվում է այտուցով, կարմրությամբ, ցավով, հոդի ջերմության բարձրացմամբ: Այս հիվանդությունը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վարակների հետևանքով: Այն ձևախեղող բնույթ ունի, որի դեպքում աստիճանաբար մաշվում է հոդի աճառն ու խաթարվում է նյութափոխանակությունը: Հոդն աստիճանաբար սկսում է քայքայվել. դա արտահայտվում է ցավով, խշրտոցով, ճռռոցով, չրխկոցով, ոտքի շարժունակության խանգարմամբ, ինչը կարող է զարգանալով հանգեցնել անգամ հաշմանդամության:

Ծնկահոդի հիվանդությունների առաջացման պատճառները տարբեր են, դրանցից են նաև վնասվածքները: Այս դեպքում ամենևին էլ կարևոր չէ, որ վնասվածքը լուրջ լինի: Հաճախ հոդը վնասվում է աննկատ, օրինակ՝ մարզումների, պարի կամ ֆիզիկական աշխատանքի ժամանակ:

Երբեմն էլ հիվանդությունն առաջանում է հոդի թեթև ծանրաբեռնվածության դեպքում, ինչպիսիք են, օրինակ՝ տևական սխալ դիրքով նստած մնալը, սակավաշարժ կենսակերպը, «նստած» կամ «կանգնած» աշխատանքը:

Հոդը հենց աշխատանքի համար է, ոչ թե անշարժության մատնելու:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը