Այս յուրահատուկ միջոցը կօգնի ազատվել ավելորդ քաշից, շատ կարճ ժամանակում

Դիտումներ 392
Այս յուրահատուկ միջոցը կօգնի ազատվել ավելորդ քաշից, շատ կարճ ժամանակում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մեթոդներից մեկը, որը մշակել են բժիշկները:

Այն նախատեսված է մեկ շաբաթվա համար և թույլ է տալիս ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:

Այս սննդակարգի համաձայն բեռնաթափման օրեր կարելի է կազմակերպել ամեն ամիս:

Բոլոր ցուցումներին հետևելու դեպքում կարելի է առաջին շաբաթվա ընթացքում ազատվել 10 կգ ավելորդ քաշից, սակայն այնուհետև որոշ ժամանակ անց սննդակարգը կրկնելու դեպքում արդեն հնարավոր կլինի ազատվել առավելագույնը 3-4 կգ-ից:


Այս դիետայի սննդակարգը պարզ է, հասանելի և ոչ ծախսատար:

Պետք չէ հաշվել կալորիաները և կշռել սննդի չափաբաժինը:

Այն օգնում է բնական ճանապարհով ընդամենը մեկ շաբաթում մաքրել օրգանիզմը և ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից: Ընդ որոմ՝ այս դիետայի դրական կողմերից մեկն էլ այն է, որ կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում սովորական սննդակարգին վերադառնալու դեպքում: 

Դիետայի տևողությունն է մեկ շաբաթ: Այն հիմնված է առանձին սնվելու սկզբունքների վրա: 

Հնդկաձավարով դիետա
 
Հնդկաձավարն օժտված է միզամուղ, մաքրող ու ճարպերն այրող հատկություններով: Աղից հրաժարվելու և ջրային ռեժիմին հետևելու դեպքում օրգանիզմն արագ կազատվի ավելորդ հեղուկից: Բացի այդ, ճարպերից զրկվելու դեպքում այն կսկսի վատնել նախկինում կուտակած լիպիդները:
Այս սննդակարգը շատ արդյունավետ է, ինչի մասին են վկայում բազմաթիվ դրական անձագանքները: Սակայն արդյունքը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ հնդկաձավարով ու կեֆիրով կամ միայն հնդկաձավարով բեռնաթափման օրեր անել:
Հնդկաձավարով դիետայի առավելությունները
Հնդկաձավարը հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, վիտամիններով (հատկապես B խմբի), հանքային աղերով, միկրոտարրերով ու հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ դիետայի ընթացքում օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար նյութերի մեծ մասը: Բացի այդ, աղի ու շաքարավազի բացակայության շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը, ինչն օգնում է ազատվել այտուցներից:
Սակայն այս սննդակարգի գլխավոր առավելությունն օրգանիզմի մաքրումն է թունավոր նյութերից, շլակներից ու քաղցկեղածին տարրերից: Բացի այդ, այն օգնում է կարճ ժամանակահատվածում բարելավել ինքնազգացողությունը և մաշկի, վարսերի ու եղունգների վիճակը:
Այս սննդակարգը փորձած մարդիկ նշում են, որ դրա շնորհիվ մեկ օրում հնարավոր է ազատվել 0.5-1 կգ ավելորդ քաշից: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս հետևել այս դիետային մեկ շաբաթից ավել՝ այլապես կխանգարվի նյութափոխանակությունը և ի հյատ կգան խնդիրներ՝ կապված մարսողության հետ:
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը