Այս ըմպելիքը կօգնի ձեզ կարգավորել յոդի պակասը օրգանիզմում

Դիտումներ 368
Այս ըմպելիքը կօգնի ձեզ կարգավորել յոդի պակասը օրգանիզմում

Յոդի պակասը օրգանիզմում կարող է բերել մի շարք առողջական խնդիրների՝ թուլանում է իմունիտետը, խանգարվում է հորմոնալ հավասարակշռությունը, առաջանում են խնդիրներ կապված անոթների և սրտի հետ, վատանում է ուղեղի աշխատանքը: Յոդի պակասն ամենից ուժեղ ազդեցությունը թողնում է վահանաձև գեղձի աշխատանքի վրա: Յոդի պակասի դեպքում նախևառաջ փոփոխվում է մարդու հուզական վիճակը, առաջանում է ապաթիա կամ գրգռվածություն, քնկոտություն, վատ տրամադրություն, շուտ հոգնածություն: Հաճախ անպատճառ առաջանում են սրտի հետ կապված խնդիրներ՝ առիթմիա, արյան բարձր ճնշում: Վատանում է հիշողությունը, ուշադրությունը, սթրեսներին ավելի հակված են դառնում, իսկ երեխաների մոտ յոդի պակասը կարող է բերել արգելակման և մտավոր զարգացման հապաղման: Իջնում է լսողությունը, բարձրանում է ներուղեղային ճնշումը, որի հետ կապված առաջանում են գլխացավեր, վատանում է ախորժակը, թափվում են մազերը:

 


Առաջարկում ենք հիանալի միջոց, որի շնորհիվ  յոդի պակասությունը կլրանա

Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝ 

Ընկույզի միջնապատ,

Սառը ջուր,

Մեղր

Պատրաստման եղանակը ՝ 

Ընկույզի միջնապատը դնել կաթսայի մեջ, վրան ջուր ավելացնել և թողնել որ եռա: Այնուհետև թուլացնել կրակը և թողնել, որ մնա 10 րոպե: Դրանից հետո կարելի է օգտագործել:

Անհրաժեշտ է խմել 2-4 շաբաթ՝ օրը մեկ կում:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը