Այս ըմպելիքի շնորհիվ ընդամենը 1 օրում օրգանիզմից դուրս կթռչեն մակաբույծները և կազատվեք փորկապությունից

Քրոնիկ փորկապությունը, գրգռված աղու համախտանիշը և առհասարակ մարսողական այլ խնդիրները շատ տարծված են և կարող են ախտորոշվել յուրաքանչյուրի մոտ: Սա պայմանավորված է նրանով, որ հաստ աղիքը կատարում է օրգանիզմի մաքրման ֆունկցիան և նպաստում է մարսողական համակարգի անխափան աշխատանքին:
Սակայն մարսողական համակարգի հետ կապված խնդիրների կամ տոքսինների առկայության հետևանքով առաջացած ցավից կարելի է ազատվել մի քանի արդյունավետ եղանակով:
Հաստ աղիքի մաքրումը կօգնի ազատվել այդ տոքսիններից և մեղմել փորկապության ախտանշանները: Պարզապես հարկավոր է ընտրել մի օր, երբ չի լինի տնից դուրս գալու անհրաժեշտություն, և անցկացնել դետոքսիկացիայի պրոցեդուրան մի շտ արդյունավետ ըմպելիքի օգնությամբ:
Բաղադրությունը.
· ½ բաժակ մաքուր տաք ջուր,
· ¼ թ.գ. ծովի աղ կամ հիմալայան աղ,
· ½ բաժակ թարմ քամած խնձորի հյութ,
· 1 թ.գ. կոճապղպեղի արմատի հյութ,
· 2 ճ.գ. կիտրոնի հյութ:
Ջուրը տաքացնել և լցնել բաժակի մեջ: Ավելացնել աղը և լավ խառնել, մինչև այն ամբողջությամբ լուծվի: Այնուհետև ավելացնել նաև խնձորի, կոճապղպեղի և կիտրոնի հյութերը:
Այս ըմպելիքը հարկավոր է խմել օրական 3 անգամ՝ առավոտյան դատարկ ստամոքսին, ճաշից առաջ և ճաշից 2-3 ժամ հետո, 200-250 մլ: Նաև խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 6-8 բաժակ գոլ ջուր խմել:
Այս եղանակով հաստ աղիքի մաքրումը չպետք է որևէ խնդիր առաջացնի, սակայն հղիության, որևէ հիվանդության առկայության կամ դեղամիջոցներ ընդունելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Բացի այդ, շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել միայն թթու խնձորներ կամ փոխարինել խնձորի հյութը հասարակ ջրով:
Նյութի աղբյուրը՝ natureba.net
