Այս խոտաբույսերը կօգնեն Ձեզ ազատվել շատ ու շատ հիվանդություններից, որոնք պահանջում են թանկարժեք դեղեր

Մեզնից շատերը գիտեն, որ մարիխուանան կարող է օգտագործվել նաեւ բուժական նպատակներով: Ոմանք ծանոթ են սխտորի, սպանախի, կոճապղպեղի բուժիչ հատկություններին: Սակայն կան շատ այլ օգտակար բույսեր, որոնց բուժիչ հատկությունների մասին հազվադեպ է հիշատակվում, թեեւ իրականում դրանք երբեմն ավելի են զարմացնում, քան մեզ լավ հայտնի դեղաբույսերը:
Խատուտիկ
Խատուտիկներն ուտելի ծաղկաբույսեր են, որոնք լայնորեն տարածված են Հարավային Ամերիկայում: Դրանք օգտագործում են բժշկական դեղամիջոցներում եւ ըմպելիքներում: Խատուտիկի ծաղիկները, տերեւները եւ արմատներն օգտագործում են որպես սննդամթերք բուժիչ նպատակներով, պատրաստում են մաքրող տոնիկ արյունատար անոթների համար, այս ըմպելիքը լավացնում է լյարդի աշխատանքը: Խատուտիկը հավասարակշռում է շաքարի քանակն արյան մեջ եւ խոլեստերինի մակարդակը: Բացի դրանից այս բույսերը կանխում են լեղաքարերի առաջացումը եւ բարելավում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
Կալիֆորնիայի կակաչ
Այս բույսը վառ գույնի է: Կալիֆորնիայի կակաչն արդյունավետ հանգստացնող միջոց է, անվտանգ է նույնիսկ երեխաների համար: Կարելի է օգտագործել որպես թեյ` սթրեսի եւ լարվածության թուլացման նպատակով: Ավելի թունդ թուրմը հանդես է գալիս որպես ցավազրկող: Այն պատրաստվում է բույսի բոլոր անվտանգ մասերի եփուկից, ներառյալ ցողունն ու արմատները, թրմելով ամբողջ գիշերը:
Նարգիզը ծաղկաբույս է, որն աճում է երկրագնդի բազմաթիվ մասերում: Այն օգտագործվում է ամառային մի շարք ուտեստներին երանգ տալու համար: Այս բույսը կարող է օգնել մաշկի բազմաթիվ խնդիրների դեպքում եւ արդյունավետորեն պայքարում է պիգմենտացիայի դեմ: Նարգիզը լավագույն միջոցներից մեկն է ջերմության հաղթահարման ժամանակ: Այն բավական արդյունավետ է գլխացավի եւ ատամի ցավի դեպքում: Նարգիզն ունի հակաբորբոքային եւ հակաալերգիկ ազդեցություն, կանխում է ուռուցքների ձեւավորումը: