Այս խորամանկ հնարքից հետո ձեր մանրահատակը չի ճռռա, չի ուռչի և կվերականգնի նախկին գեղեցկությունը

Դիտումներ 401
Այս խորամանկ հնարքից հետո ձեր մանրահատակը չի ճռռա, չի ուռչի և կվերականգնի նախկին գեղեցկությունը

Մանրահատակի վերականգնում

 

 

1. Քերծվածքներ, գունաթափված լաք

 Պաշտպանիչ ծածկույթ ստեղծելու համար, որը քո մանրահատակը կպահպանի ևս 50 տարի, այն ծածկիր էպոքսիդային կամ Ակրիլային լաքով: Այն կչորանա արդեն 1 օր անց և հատակին երկար տարիներ փայլ կտա: Եթե քերծվածքներ կան, դրանք հատուկ մածուկով վերացրու նախքան լաքով ծածկելը:Այդ լաքը հեշտությամբ կգտնես խանութներում, միայն թե մանրահատակի գույնին հարմար գույն ընտրիր:Մաստակը կամ չորացած պլաստիլինը մաքրելու համար ցելոֆանե տոպրակի մեջ սառույց լցրու և այն դիր խնդրահարույց մասին: 20 րոպե անց հեշտությամբ կմաքրես կեղտը:

 2. Ճռռոց

 Նախ պետք է չափել խոնավության մակարդակը սենյակում: Եթե դա կազմում է 60% և ավել, ապա միակ լուծումը մանրահատակը փոխելն է, բայց մի քանի տարի հետո դրան նույն ճակատագիրն է սպասվուվ։Հանիր շրիշակը և ստուգիր հենասալերը: Եթե դրանք այլևս ոչինչ չեն պահում, անհրաժեշտ է փոխել: Նորերը դիր և շատ ամուր խփիր: Խփիր ամեն օր, մինչև հատակը դադարի ճռռալ: Նաև տախտակների միջև կարող ես փոքր հենասալեր դնել:

3. Ուռածություն

 Այս խնդիրը կարելի է լուծել միայն եթե մանրահատակի վրա ոչ շատ մեծ քանակությամբ հեղուկ է լցվել և այդ դեպքից 14 օրից ոչ ավել է անցել:Մանրահատակի ուռած մասը վարսահարդարիով 90 րոպե տաքացրու տաք օդի հոսանքով: Անմիջապես, քանի դեռ հատակը տաք է, այն ծածկիր գործվածքով և վրայից 10 կգ 1 քմ-ի հարաբերակցությամբ բեռ դիր: 1 օր անց վերցրու, և մանրահատակը կլինի ինչպես նորը:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը