Այս խմորի օգնությամբ դուք կպատրաստեք շատ համեղ թխվածքներ, փխրուն խմորի ամենալավ բաղադրատոմսը


Բաղադրամասեր
-
300 գ ալյուր,
-
200 գ սերուցքային կարագ,
-
100 գ շաքարավազի փոշի,
-
Վանիլին` մի պտղունց

Պատրաստման եղանակը
-
Կարագը նախապես պահել սենյակային ջերմաստիճանում, մինչև փափկելը։
-
Ալյուրը մաղել, խառնել շաքարավազի փոշու և վանիլինի հետ։ Կարագը ավելացնել ալյուրի վրա։ Ձեռքերով հունցել, այնպես որ զանգվածի մեջ մեծ քանակությամբ թթվածին մտնի։ Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ։
-
Խմորի վրա շաղ տալ ալյուր, դնել ամանի մեջ և դնել սառնարանում 20-30 րոպե։
