Այս ուտեստը առաջինը կնկատվի ձեր տոնական սեղանին․ Մսով պատրաստված յուրահատուկ ուտեստ
Բաղադրամասեր
Խոզի միս - 800 գր,
սունկ - 350 գր,
սոխ 2 հատ,
պանիր - 60 գր,
թթվասեր - 150 մլ,
գոլ ջուր 150 մլ,
սխտոր 2 ատամ,
մաղադանոս,
սև պղպեղ,
աղ,
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սունկը մանր կտրատել և տապակել։
Համեմել աղով և վրան ավելացնել մանր կտրատված սոխը։ Լավ խառնել և ավելացնել պղպեղ։
Կրակից վերցնել պատրաստի զանգվածը, վրան ավելացնել մաղադանոս և քերիչով անցկացրած պանիրը։
խոզի միսը հավասարաչափ կտրատել և լանգետի մուրճով ծեծել։ Պետք է ստացվի մոտավորապես 10- 12 կտոր։
Խճողակը դնել կտարատած մսերի մեջ և փաթաթել միս այնպես, որպեսզի մեջի զանգվածը չթափվի։
Այնուհետև լցոնած միսը դնել կրակի վրա, վրան մի փոքր բուսայուղ լցնելով։
Այդ ընթացքում ճզմել սխտորը գոլ ջրի մեջ, խառնել, վրան ավելացնել թթվասերը և լավ խառնել։
Այդ սոուսը լցնել թավայի մեջ մսերի վրա և սպասել մինչ պատրաստ լինելը։ Մատուցելիս կարող եք վրան մաղադանոս կտրատել։
Այս ուտեստը առաջինը ուշադրության կարժանանա ձեր տոնական սեղանին։