Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ

Դիտումներ 313

Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ

Ունիվերսալ խմոր, որով կարող եք պատրաստել կարկանդակ, պիցցա, բուլկի, պիրոգ, կաթնահաց (պլյուշկա), լոռաբլիթ (վատրուշկա) և այլն: Խմորը կարող եք պահել ինչպես տաք տեղում, այնպես էլ սառնարանում:  Սառնարանում կարող եք պահել 7 օր:

Ունենալով նման խմոր սառնարանում, ձեռքի տակ՝ նախաճաշի պատրաստությունն ավելի կհեշտանա,  միշտ կունենաք համեղ թարմ ուտեստներ, իսկ ընտանիքը ձեզնից շատ գոհ կլինի:

 



Բաղադրիչներ

Կաթ՝ 350 գր
Հավկիթ՝ 2 հատ
Շաքարավազ՝  2 ճ/գ
Աղ՝ մի պտղունց
Թթխմոր՝ 50 գրամ
Մարգարին՝ 100 գր
Ցորենի ալյուր՝ 700-750 գր

Պատրաստման եղանակը

Խտացված թթխմորը լցրեք տաք կաթի մեջ: Ավելացրեք մարգարինը (սերուցքային կարագ), շաքարավազը, աղը, ձուն: Խառնեք ամբողջը, մինչև դառնա միատարր: Քիչ-քիչ ավելացրեք ալյուրը և դրեք զով տեղ: Եթե շտապ է պետք խմորը, ապա կարող եք այն դնել տաք տեղ: Տրորեք մեկ անգամ: Հենց խմորը հասունանա, բաժանեք այն մասերի:

Եթե խմորը օգտագործելու եք քաղցրեղեն պատրաստելու համար, ապա կարող եք շաքարավազը մի փոքր ավելացնել:

Աղբյուր ՝  hayinfo.net 



Ամենաընթերցվածը