Այս թեյը կօգնի ձեզ շատ արագորեն ազատվել ավելորդ կիլոգրամներից


Եղինջի տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։
Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։
Շատերին կարող է տարօրինակ թվալ, որ եղինջի թեյը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Սակայն այս բույսի մեջ առկա են C, K, B12, A և կալցի, որոնք կնվազեցնեն ճարպերի քանակն օրգանիզմում: Այն օգնում է վերահսկել ախորժակը:
Խորհուրդ է տրվում այս թեյն օգտագործել դիետաների ժամանակ: Այն նաև օգնում է պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են դիաբետը, ստամոքսի խոցը և այլն:
