Այս սերմերը լավացնում են տեսողությունը, օգնում քնել

Դիտումներ 678
Այս սերմերը լավացնում են տեսողությունը, օգնում քնել

Դդմի սերմերը հարուստ են ցինկով, սննդարար նյութերով։ Խորհուրդ է տրվում դրանք ներառել ամենօրյա սննդակարգ։ Fithacker.ru-ն ներկայացրել է այս սերմերն օգտագործելու մի քանի պատճառ։

Կանխարգելում է անքնությունը։ Դդմի սերմերը մեծ քանակով տրիպտոֆան են պարունակում, որն օգտագործվում է քրոնիկ անքնության դեմ պայքարում։ Օրգանիզմում այն վերածվում է մելատոնինի, որը հայտնի է՝ որպես քնի հորմոն։ Դդմի մի քանի սերմ օգտագործեք քնելուց առաջ՝ փոքր քանակով ածխաջրերի հետ։

Լավացնում է տեսողությունը։ Բացի ցինկից՝ դդմի սերմերը պարունակում են նաև այլ հանքանյութեր, այդ թվում՝ մագնիում, բջջանյութ, ֆոսֆոր, կալիում, սպիտակուցներ։ Այդ պատճառով այն կարող է լավացնել տեսողությունը, մաշկի վիճակը, նույնիսկ տրամադրությունը։ Այս սերմերը կօգնեն նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Պարունակում է բուսական սպիտակուցներ։ 1 բաժակ դդմի տապակած սերմերը պարունակում են 258 կալորիա, որոնց թվում՝

  • 85 գրամ սպիտակուց
  • 42 գրամ ճարպ
  • 8 գրամ մանրաթելեր։

Իհարկե, բուսական սպիտակուցները տարբերվում են կենդանականից, սակայն դրանք ստանալը ևս շատ կարևոր է։

Կալիում է պարունակում։ Կալիումը կարևոր է մկանների, հեղուկի մակարդակի կարգավորման, հանքանյութերի հավասարակշռման, արյան ճնշումը կարգավորելու համար։ Սա օգնում է նաև կանխարգելել ոսկրային զանգվածի կորուստը։

Լավացնում է շագանակագեղձի առողջությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ դդմի սերմերն օգտակար են շագանակագեղձին։

Լավացնում է տրամադրությունը։ Դդմի սերմերը L.tryptophan են պարունակում, որը լավացնում է տրամադրությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ այս սերմերն օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը