Այս սերմերը կօգնեն մաքրել արյունը և խուսափել մի շարք հիվանդություններից
Կտավատը ինչպես գիտենք համարվում է հիանալի դեղամիջոց։ Արյունը մաքրելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կտավատի ձեթ․ չափազանց կարևոր է, որ ձեթը ռաֆինացված չլինի:
Ձեթը լցնում ենք բերանի մեջ ու ողողում: Ողողելու ընթացքում չափազանց կարևոր է ձեթը կուլ չտալ: Իհարկե, ձեթով ողողում կատարելը բարդ է, սակայն ժամանակի ընթացքում՝ մոտ երկու շաբաթ անց, արդեն կսովորեք դրան: Օրական 15-20 րոպե բերանը ողողեք ձեթով և կզգաք, որ ձեթը փոփոխում է իր գույնը:
Ձեթը չի կարելի կուլ տալ, քանի որ այն թույն է դառնում բերանի մեջ երկար ժամանակ պահելով: Այն պետք է դուրս թափել, և կտեսնեք, որ ձեթը դարձել է մուգ դեղնավուն: Մաքրումը պետք է կատարել առավոտյան, ցանկալի չէ ուտելուց հետո, կարող եք մեկ տարի շարունակ կատարել գործողությունը, և կզգաք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում:
Կզգաք էներգիայի ներհոսք, կլավանա արտաքին տեսքը, կմաքրվի լյարդը: Այս պարզ միջոցը մաքրում է օրգանիզմը տարատեսակ տոքսիններից: