Այս պտուղը լավագույն միջոցն է վահանաձև գեղձը բուժելու և վերականգնելու համար


Բուսաբուժության տեսակետից ավանդազրույցը պարզորոշ հաղորդում է այն մասին, որ ֆեյխոան (Feijoa sellowiana) պարունակում է նյութեր, որոնք նպաստում են երեխայի աճին` արդեն ներարգանդային զարգացման շրջանից. ֆեյխոան մեծ քանակությամբ յոդ է պարունակում, որը հեշտությամբ լուծվում է ջրում և յուրացվում է մարդու օրգանիզմում։
Իր հայրենիքում ֆեյխոան համարվում է սիրո խորհրդանիշ. բույսի ճյուղերով զարդարում են հարսանյաց հանդեսները, իսկ հարսնացուները հյուսում են տերևները և ծաղիկները մազերի մեջ։
Ֆեյխոայի թարմ պտղում պարունակվում է 81,3 տոկոս ջուր, 5-12 տոկոս շաքարներ, 2,3 տոկոս օրգանական թթուներ, նաև վիտամին C, ռուտին, եթերային յուղեր, 1,5 տոկոս պեկտին, յոդ` 0,7-1 մգ (100 գ հումքի մեջ)։
Ֆեյխոայի պտուղը պարունակում է ոչ մեծ քանակությամբ ամինաթթուներ` ասպարագին, ալանին, գլյուտամին, արգինին և վահանագեղձում արտադրվող հորմոնների գոյացման համար անհրաժեշտ տիրոզին։
Այս պտուղը լավագույն է վահանաձև գեղձի համար.
Վահանձև գեղձի հիվանդությունների բուժման և պրոֆելակտիկայի համար 2-3 շաբաթ ամեն օր կերեք 250-300գ ֆեյխոյա` այդ քանակությունը բաժանելով 2-3 չափաբաժնի:
