Այս պարզ միջոցը համարվում է լավագույն միջոցը արևայրուքից ազատվելու համար

Դիտումներ 359
Այս պարզ միջոցը համարվում է լավագույն միջոցը արևայրուքից ազատվելու համար

Արևայրուքի բուժման համար նախատեսված ժողովրդական դեղատոմսերն ընդգրկում են հալվեն, կարտոֆիլը, կիտրոնի հյութը, հազարը, քրքումը, քացախը, նուշը, վարդի ջուրը և կաթը: Սառը ջրի թրջոցները, սառը  ջրով լվացումները, արևապաշտպան քսուքների օգտագործումը, օրական համապատասխան քանակությամբ ջուր խմելը, հակաբակտերիալ օճառով լվացվելը և այլ խոնավեցնող միջոցների օգտագործումը:

 

Արևայրուքի նախանշանները

  • Մաշկը կարմրում է և առաջանում են  բշտիկներ:
  • Սաստիկ գլխացավ:
  • Տենդ, ցավեր, սրտխառնոց, դողէրոցք և գրգռվածություն:
  • Ներքին վնասվածքներից է արյան անոթների և հյուսվածքների մանրաթելերի վնասվածքը, որը  նպաստում է մաշկի կնճռոտվելուն:

Ժողովրդական միջոցներ արևայրուքի դեմ

Հեռու մնալ արևից
Հիվանդը պետք է հեռու մնա արևից և տանը մնա հատկապես առավոտվա 10:00-ից մինչև կեսօրվա 16:00-ն, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել վտանգավոր են այդ ժամանակահատվածում: Դուրս գալուց պետք է կրել գլխարկ, հագնել բաց գույնի հագուստ և չմոռանալ արևային ակնոցների մասին, որպեսզի  ուլտրամանուշակագույն ճառագայթները չվնասեն աչքերը:

Թրջոցներ
Արևայրուքն առաջացնում է ցավ և մաշկի բորբոքվածություն: Թրջոցներն օգտագործվում են հովացնելու այրված մասը: Կարելի է հովհարով հովացնել մարմնի այրված մասը կամ էլ օգտագործել սառը ջրի մեջ ընկղմված թրջոցներ: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 5 րոպեն մեկ՝ օրը 10 անգամ: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել այնքան ժամանակ, մինչև կողմնակի էֆեկտները վերանան:

Բանջարեղեն և մրգեր
Ջրալի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կօգնի արագ վերականգնել ջրի պաշարն օրգանիզմում: Այդ բանջարեղենից և մրգերից են վարունգը, սեխը, պապայան, ձմերուկը:

 

 


Ալոէ

Հազարավոր տարիներ ի վեր ալոէն օգտագործվում է բժշկության մեջ, իսկ որպես այրվածքների դեմ միջոց այն օգտագործվում է սկսած առաջին դարից։ Թեեւ ալոէն սովորաբար օգտագործվում է թեթեւ այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոէի հյութը կարող է օգտագործվել նաեւ ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավը եւ այտուցները բուժելու համար։ Այն նաեւ օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։ Ալոէն նաեւ խոնավեցնող քսուք է եւ օգնում է մեղմացնել չոր եւ գրգռված մաշկը։ Այնուամենայնիվ որոշ հետազոտողներ դեմ են ալոէի օգտագործմանը այրվածքների դեպքում՝ պնդելով, որ ալոէն խոչընդոտում է ապաքինման գործընթացին։ Իսկ մեկ այլ ուսումնասիրության մեջ ասվել է, որ ալոէն նվազեցնում է մաշկի ներքին հատվածի ջերմաստիճանը, սակայն չի սպանում բակտերիաները։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը