Այս նշանը ցույց է տալիս, որ ձեր լյարդը ճարպակալած է
Լյարդը ձեր ամենամեծ ներքին օրգանն է․ չափահաս մարդկանց մոտ այն կշռում է շուրջ 1,5 կգ։
Լյարդը գտնվում է ձեր որովայնի վերին աջ կողմում, անմիջապես ստոծանու տակ (մկանային միջնորմ, որը ձեր կրծքավանդակն առանձնացնում է որովայնից։
Ձեր լյարդը մանգաղաձև կապանի կպման գծով բաժանված է երկու բլթերի՝ մեծ՝ աջ և փոքր՝ ձախ։
Լյարդը մուգ կարմրաշագանակագույն օրգան է, որը պահում է շուրջ կես լիտր արյուն։ Լյարդն արյուն ստանում է ինչպես լյարդային զարկերակով, այնպես էլ դռներակով (պորտալ երակ)։ Լյարդային զարկերակով այս օրգանը ստանում է սրտից արտամղված թթվածնով հարուստ արյուն, իսկ դռներակով՝ ձեր ստամոքս-աղիքային ուղուց եկած և սննդանյութերով հարուստ արյուն։ Դռներակով լյարդ տեղափոխված սննդանյութերերն այս օրգանում ենթարկվում են նյութափոխանակության։
Լյարդը իրականում այնքան կարևոր օրգան է, որ իրականացնում է ավելի քան 500 գործառույթներ։ Իսկ ինչպե՞ս հասկանալ ՝ ձեր լյարդը ճարպակալած է, թե ոչ։
Իրականում կա լյարդին 2 ճարպային հիվանդություն ՝ ալկոհոկային և ոչ ալկոհոլային։
Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը պայմանավորված է լինում ոգելից խմիչքների չարաշահմամբ, մինչդեռ լյարդի ոչ ալկոհոլային հիվանդության զարգացման պատճառները տարբեր են լինում: Այս հիվանդությունը զարգացման վաղ փուլերում դառնալի է, սակայն խնդիրն այն է, որ այդ փուլում այն զարգանում է առանց որևէ վառ ախտանշանի, ուստի շատերը չեն էլ կասկածում դրա առկայության մասին, ինչն էլ հանգեցնում է շատ լուրջ բարդությունների:
Իսկ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը համարվում է խիստ վտանգավոր հիվանդություն, քանի որ կարող է երկար ժամանակ զարգանալ՝ չդրսևորվելով վառ ախտանշաններով: Ավելին՝ մարդը կարող է գլխի անգամ չընկնել նման խնդրի մասին մինչ բուժզննում անցնելը:
լյարդի ճարպային հիվանդության դեպքում օրգանի լուրջ ախտահարման մասին կարող են հուշել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են սաստիկ հոգնածությունը, անբացատրելի քաշի կորուստը, անսպասելի թուլությունն ու ուժերի անկումը, որովայնի վերին աջ հատվածի բութ կամ մղկտուն ցավերը,