Այս մթերքները կօգնեն կարգավորել հորմոնալ ֆոնը

Դիտումներ 268
Այս մթերքները կօգնեն կարգավորել հորմոնալ ֆոնը

Մեր տրամադրությունը, արտաքին տեսքը, առողջությունն ուղղակիորեն կախված են հորմոնալ հավասարակշռությունից։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, սկսում են ի հայտ գալ մի շարք խնդիրներ՝ առաջանում է ավելորդ քաշ, հյուծվածության զգացում, թուլանում է իմունիտետը։ Mirkrasoty.life-ը գրում է, որ հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար հաճախ դեղամիջոցներ են օգտագործվում, սակայն օգտակար կարող է լինել նաև հետևյալ մթերքը։

1. Բրոկոլի։ Բրոկոլին շատ օգտակար է առողջության համար։ Այն վիտամիններ, միկրոէլեմենտներ, ինչպես նաև չհագեցած ճարպաթթուներ է պարունակում։ Այն պարզապես անփոխարինելի մթերք է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին. 100 գրամ բրոկոլին ընդամենը 30 կիլոկալորիա է պարունակում։ Այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը, ինչն անդրադառնում է մազերի և եղունգների առողջության վրա։

 


2. Ավոկադո։ Ավոկադոն բավական կալորիական մթերք է. 100 գրամը պարունակում է շուրջ 208 կիլոկալորիա։ Սակայն սննդաբանները խորհուրդ են տալիս այն ներառել սննդակարգ՝ որպես ճարպաթթուների աղբյուր, որոնք հարկավոր են նիհարելու համար։ Ավոկադոն բազմաթիվ միկրոէլեմենտներ, հանքանյութեր և վիտամիններ է պարունակում։ Այն բարձրացնում է էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի առողջության վրա։ Հորմոնալ հավասարակշռության պահպանման համար խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում 2-3 ավոկադո օգտագործել։

3. Սաղմոն։ Սաղմոնը սպիտակուցներ, օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք օրգանիզմում մի շարք գործընթացների են մասնակցում։ Բացի այդ, սաղմոնը նաև ֆոսֆոր է պարունակում, որն օրգանիզմին հարկավոր է ամուր ոսկորներ ու ատամներ ունենալու համար։ Օրգանիզմին անհրաժեշտ նյութերի ցանկանում են նաև D, B6, B12 վիտամինները, սելենն ու մագնեզիումը։

 

4. Կինոա։ Կինոան օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, կարգավորում է խոլեստերինի և հորմոնների մակարդակը։ Այն օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն է ունենում, դուրս է բերում տոքսիններն ու կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։

5. Ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցն օրգանիզմի համար մի շարք կարևոր էլեմենտներ է պարունակում, այդ թվում՝ մելատոնին, օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուներ։ Դեղնուցը կարգավորում է սիրտ-անոթային և նյարդային համակարգերի գործունեությունը, օրգանիզմին օգնում պայքարել ալերգիայի և բորբոքումների դեմ։

6. Նուշ։ Նուշի օգտակար հատկությունների մասին գիտեն շատերը։ Այն մանրաթելեր է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա, ինչպես նաև՝ վիտամիններ և հանքանյութեր։ Նուշն օգնում է մաքրել արյունը, լավացնել մաշկի վիճակը։

Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/06/06/804719.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը