Այս մթերքները կօգնեն ձեզ հաղթահարել գերհոգնածությունը

Լարված աշխատանքից և հանգստի բացակայությունից՝ մարդկանց մոտ կարող է առաջանալ ոչ միայն հոգնածություն, այլ նաև քրոնիկ գերհոգնածություն:
Մասնագետները պարզել են, որ ծանր գերհոգնածության զգացողության դեպքում ուղեղի որոշ քանակի նեյրոններ

անջատվում են նույնիսկ արթուն ժամանակ, իսկ մյուսները շարունակում են պահել օրգանիզմի ակտիվությունը:
Այս մթերքները կօգնեն ձեզ հաղթահարել գերհոգնածությունը.
Սև շոկոլադ

Սև շոկոլադը, որի մեջ առկա է կոֆեին, նպաստում է մտային աշխատանքի բարելավմանը և էներգիա տալիս ամբողջ օրվա համար:
Նուշ

Նուշը` ընկույզի այս տեսակը պարունակում է վիտամին E և մագնեզիում: Նուշի օգտագործումը տալիս է ուժ ամբողջ օրվա համար:
Նուռ

Հրաշալի միջոց է նաև նուռը, այն պարունակում է հանքանյութեր, ինչպես նաև վիտամինների բազմություն՝ A, B, C, E, կալցիում, մագնեզիում, կալիում և այլն: Այն ոչ միայն առույգ է պահում, այլև բարձրացնում է մեր դիմադրողականությունը տարբեր վարակների հանդեպ:
Ադիբուդի

Եգիպտացորենի բոված հատիկներ (ադիբուդի): Հատկապես երեխաների համար սա էներգիայի մեծ աղբյուր է, այնպես որ, մի տվեք երեխային դա նախքան քնելը:
Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը կտա ակտիվություն և ուժ:
