Այս մթերքները ձեզ լավագույն կերպով կօգնեն իջեցնել արյան բարձր ճնշումը

Դիտումներ 304
Այս մթերքները ձեզ լավագույն կերպով կօգնեն իջեցնել արյան բարձր ճնշումը

Զարկերակային բարձր ճնշումը բժշկության մեջ հայտնի է՝ որպես հիպերտոնիա։ Այն սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներից մեկն է։ Բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

 

 

Դիետիկ կաթնաշոռ
Այն ամրապնդում է սիրտը, նպաստում է անոթների լայնացմանը, համարվում է կալցիումի, մագնեզիումի, կալիումի աղբյուր: Ամեն օր պետք է ուտել 100 գրամից ոչ պակաս կաթնաշոռ:

 


Կարմիր բիբար
Կարմիր բիբարը ռեկորդային քանակությամբ վիտամին C է պարունակում: Ուտելով օրական ընդամենը 2 կարմիր բիբար, դուք կլրացնեք օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը;

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Դդմի սերմեր
Դդմի սերմերը հանդիսանում են օրգանիզմին անհրաժեշտ ցինկի աղբյուր և կանխում սրտի կաթվածը: Օրական 20 գրամը բավարար է օրգանիզմը օգտակար նյութերով ապահովելու համար:

 Կակաո
Կակաոն նպաստում է արյունատար անոթների աշխատանքի բարելավմանը, սակայն այս խմիչքը բավականին կալորիական է, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել շաբաթական 1-2 բաժակից ավելի:

Նուշ
Պարունակում է մոնոճարպեր և իջեցնում է խոլեստերինի քանակն օրգանիզմում: Կալիում, մագնեզիում, վիտամին E՝ նուշի մեջ պարունակվող այս օգտակար նյութերը նպաստում են ճնշման իջեցմանը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը