Այս մթերքները ձեզ կօգնեն ունենալ առողջ մազեր և եղունգներ


Լավ տեսք ունենալ՝ նշանակում է խնամել օրգանիզմը՝ հարստացնելով այն համապատասխան վիտամիններով: Համաձայն ABC-ի՝ խոսքն ամենևին մաշկի խնամքի մասին չէ:
Ձեզ ենք ներկայացնում մթերքներ, որոնք կնպաստեն Ձեր մազերի և եղունգների առողջացմանը
Քաղցր կարտոֆիլը հսկայական քանակությամբ A վիտամին է պարունակում: Դրա պակասի դեպքում մարդկանց մազերի մեջ թեփ է առաջանում, գլուխը հաճախ քոր է գալիս, մազերը թափվում են, իսկ եղունգները`շերտավորվում:
Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, ինչպես նաև պարունակում է օրգանիզմի համար անչափ օգտակար բիոտին և վիտամին E:
Այս բաղադրիչներն արդյունավետ կերպով պայքարում են մազաթափության դեմ, ամրացնում են ատամները, մազերը դարձնում են խիտ և ամուր, արագացնում են դրանց աճը:
Սաղմոն ըպարունակում է վիտամին D, սպիտակուց և օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք օգնում են ամրացնել եղունգները, կանխում են նրանց դյուրաբեկությունը և շերտավորումը, ամրացնում են մազերը, ինչի շնորհիվ մազերը դառնում են խիտ և սկսում են արագ աճել:
Մասուրը պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ, հատկապես C վիտամին, որը ևս խթանում է մազերի ու եղունգների աճը:Եթե սաղմոն հազվադեպ եք օգտագործում, ապա այն կարող եք փոխարինել ծովատառեխով, իշխանով կամ սկումբրիայով:
Ոսպը շատ կարևոր օգտակար վիտամիններ է պարունակում: Օրինակ` երկաթ, ցինկ, սպիտակուց, բիոտին, որոնք խթանում են մազերի աճը:
