Այս մթերքները չի կարելի պահել սառնարանում․ Ուշադիր եղեք


Փորձառու եւ խոհանոցում կոփված կանայք շատ լավ գիտեն, որ կան մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում։ Դրանցից են՝
1. Հաց – Հացն ավելի արագ է չորանում անօդ սառնարանում, քան հացամանի մեջ։ Հացը երկար կարելի է թարմ պահել հացի տոպրակների մեջ՝ դնելով դրանք չոր եւ զով տեղում։
2. Լոլիկ – որքան սառն է լինում լոլիկը, այնքան կորցնում է իր բնական համային հատկանիշները։ Լոլիկն ավելի համեղ կլինի, եթե թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
3. Սոխ եւ սխտոր – պետք է պահել օդափոխվող չոր տեղում։ Սառնարանում ոչ միայն սխալ է սոխ կամ սխտոր դնելը, այլեւ դրանց հոտը տարածվում է մյուս մթերքների վրա։
4. Թխվածք (բացառությամբ՝ սերուցքով եւ պաղպաղակով պատրաստվածները) – թխվածքները պետք է պահել հերմետիկ տուփերում։
