Այս միրգը կբուժի սրտի և վահանձև գեղձի հիվանդությունները
եյխոան հարուստ է կալցիմումով, պղնձով, մագնեզիումով, մանգանով: Այս պտուղը հարուստ է նաեւ սննդային մանրաթելերով, այդպիսով այն կանխում է փորկապությունը: Մանրաթելերը պաշտպանում են հաստ աղիի լորձաթաղանթը, ինչի շնորհիվ այն պաշտպանվում է թունավոր նյութերից, ավելի դիմացկուն է դառնում, այդպիսով հաստ աղին պաշտպանվում է քաղցկեղի առաջացման վտանգից:
Այն հարուստ է վիտամիններով եւ հակաօքսիդատներով, որի շնորհիվ դրական է ազդում օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության ամրացման եւ առողջացման համար, օգնում է առավել արդյունավոտ դիմադրել վտանգավոր վարակներին:
Ֆեյխոայի և մեղրի խառնուրդը հիանալի միջոց է յոդի պակասի դեպքում: Ապացուցված է այդ խառնուրդի օգտակարությունը վահանաձև գեղձի և սրտանոթային համակարգի հիվանդությունների, լարինգիտի, անգինայի, նյարդային համակարգի գրգռվածության դեպքում:
Յոդի պակասը շատ բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, սկսած մազերից, վերջացրած եղունգներով: Յոդի պակասի դեպքում երեխաները չեն աճում, դանդաղում է նրանց ինտելեկտուալ զարգացումը:
Առաջարկվող խառնուրդի մեջ յոդը գտնվում է հեշտ յուրացվող վիճակով: Բացի յոդից ֆեյխոան պարունակում է C, B, P վիտամիններ, դաբաղող պեկտինային և այլ շատ օգտակար նյութեր: C վիտամինի պարունակությամբ ֆեյխոան չի զիջում կիտրոնին:
Խառնուրդը պատրաստելու համար պետք է վերցնել հավասար քանակությամբ մեղր և ֆեյխոա: Միրգը աղալ, խառնել մեղրի հետ, լցնել ապակյա ամանի մեջ, փակել կափարիչով և դնել սառնարանը: Ուտել 1 թեյի գդալ, օրը 3 անգամ: