Այս միջոցը ունակ է կարգավորել խոլեստերինը, վերացնել լյարդի, ստամոքսի, աղիների խնդիրները, երիտասարդացնել և բուժել նյարդային համակարգը


Ձիթապտղի յուղը պարունակում է մոնոհագեցած ճարպային թթուներ: Հատկապես օգտակար են օլեինային թթուն, պոլիֆենոլները, А, Е, В, С, D, К վիտամինները, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը, էլաստիկությունն ու մարմնի փափկությունը: Այս յուղը նպաստում է վերականգնվելուն, վերականգնում է մաշկի հիդրոլիպիդ մանթիան` ստեղծելով արտաքին միջավայրի ներգործությունից հուսալի պաշտպանական արգելապատ:
Օգնում է ճիշտ զարգացնել նյարդային համակարգը:
Ձիթապտղի յուղն օժտված է երիտասարդացնող հատկությամբ, E վիտամինի և հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ այն իրոք խոչընդոտում է բջիջների ծերացմանը, հարթեցնում է կնճիռները և կանխում դրանց առաջացումը, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունը:
Ձիթապտղի յուղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար. լավացնում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեությունը, նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ապաքինմանը: Ձիթապտղի յուղն օժտված է թեթև թուլացնող հատկությամբ: Խորհուրդ է տրվում թութքի բուժման համար: Նրանք, ովքեր տառապում են փորկապությունից, պետք է առավոտյան քաղցած վիճակում խմեն մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ: Բացի այդ, ձիթապտղի յուղն օժտված է լեղամուղ հատկությամբ, այդ պատճառով էլ դրա կանոնավոր օգտագործումը կօգնի լեղաքարային հիվանդության կամ լեղապարկի հեռացման դեպքում, ինչպես նաեւ շատ անհրաժեշտ է լեղապարկը հեռացրած մարդկանց:
Ձիթապտղի պտուղներում պարունակվում են գործնականում մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը, եւ դրանք լավ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից: Ի տարբերություն կենդանական ճարպերի` ձիթապտուղը խոչընդոտում է աթերոսկլերոզի, սրտի և անոթների հիվանդությունների զարգացմանը, նպաստում է խոլեստերինի դուրս բերմանը
Ժողովրդական դեղատոմսեր
- Կոտրատվող եղունգների դեպքում կես բաժակ ձիթապտղի յուղը տաքացրեք գոլոշու վրա և եղունգները 15 րոպե ընկղմեք մեջը: Դա արեք շաբաթական գոնե մեկ անգամ:
- Փորկապությունից ազատվելու, սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու և մաշկի վիճակը լավացնելու համար խառնեք 50գ ձիթապտղի յուղ, 100գ կիտրոնի հյութ, 200գ մեղր: Ընդունեք 1 դեսերտի գդալ, առավոտյան քաղցած ժամանակ:
- Ականջի ցավի դեպքում բավական է 2 կաթիլ տաք ձիթապտղի յուղը կաթեցնել ականջի մեջ և միանգամից ականջը փակել յուղով ներծծված բամբակե խծուծով:
- Այրոցի և գաստրիտի բուժման համար ուտելուց կես ժամ առաջ խմեք 1ճ.գ. ձիթապտղի յուղ:
- Հազից ազատվելու համար 2 ձվի դեղնուցը հարել 3ճ.գ. մեղրի հետ և ավելացնել 100գ. ձիթապտղի յուղ: Խառնուրդն ընդունել 2թ.գ. առավոտյան և քնելուց առաջ:
- Ստամոքսի արնահոսող խոցը բուժելու համար առավոտյան սոված վիճակում խմեք 1 ճ.գ. ձիթապտղի յուղ:
