Այս միջոցը կօգնի ընդամենը մի քանի ժամում, կորցնել ավելորդ կիլոգրամները և ձեռք բերել սլացիք մարմին։

Դիտումներ 279
Այս միջոցը կօգնի ընդամենը մի քանի ժամում, կորցնել ավելորդ կիլոգրամները և ձեռք բերել սլացիք մարմին։

Ամեն դեպքում գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ: Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել: Տարիներն անցնում են, ու ամեն ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս չեն համապատասխանում. այնպես չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ:

Ուրեմն ի՞նչ է պետք անել: Նախ` մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:

Հիշե'ք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:

  1. Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք: Ցանկալի է քիչ օգտագործել այնպիսի խմիչքներ, որոնք շաքար և ածխաջրեր են պարունակում: Միակ խմիչքը, որը հագեցվածության զգացում է առաջացնում և ընդհանրապես կալորիաներ չի պարունակում՝ ջուրն է: Օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմեք, և արդյունքը երկար սպասեցնել չի տա:
  2. Նվազեցրեք օգտագործվող սննդամթերքի ծավալը: Անհրաժեշտ է օրվա ընթացքում մինիմում երեք անգամ հաց ուտել՝ նվազեցնելով օգտագործվող սննդի ծավալը:
  3. Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ անել: Կարևոր է՝ որքան հնարավոր է՝ շատ շարժվել:
  4. Աշխատեք քիչ օգտագործել մթերքներ, որոնցում շատ ածխաջրեր են պարունակվում:
  5. Անհրաժեշտ է խուսափել նաև ճարպեր պարունակող սննդից, այդ թվում՝ բուսական յուղից, պանրից, կարտոֆիլից, ֆասթ-ֆուդից, քաղցրավենիքից:

Ճիշտ դիետան (սննդակարգը) ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն, ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է: Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշե'ք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին փորձել քաղցով լրացնել բացթողումը: Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած «տառապանքները». կարելի է քիչ ուտել, սակայն շատ հեղուկ խմել: Ավելորդ չէ կրկնելը, որ ընտրված սննդակարգը «ցմահ» է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ:  

Խորհուրդներ, որոնք կօգնեն քաշը նվազեցնելուն և կայունացնելուն

Ինչքա՞ն ջուր է հարկավոր մեր օրգանիզմին

Բժիշկ սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և նույնիսկ գարեջուրը հաշվից դուրս են, քանի որ դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:

Անանասը շատ առավելություններ ունի առողջության համար, այդ թվում՝

Թարմ անանասը շատ ցածր կալորիականություն ունի: 100 գ. պարունակում է մոտ 50 կալորիա:

Միջուկը չի պարունակում խոլեստերին և հագեցած ճարպեր, բայց սննդային մանրաթելերի լավ աղբյուր է:

Անանասը պարունակում է բրոմելայն՝ միացություն, որն օգնում է մարսել սնունդը:

Այդ ֆերմենտը նաև հակակծկողական, հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններ ունի: Գիտականորեն ապացուցվել էր, որ անանասի պարբերական օգտագործումն օգնում է պայքարել որդերով վարակվելու, ստամոքսի խանգարման և արթրիտի դեմ:

Անանասը հագեցած է վիտամին С-ով, հակաօքսիդանտով, որն անհրաժեշտ է օրանիզմում կոլագենի սինթեզի համար: Կոլագենը սպիտակուց է, որն անրաժեշտ է ոսկորների, օրգանների, մաշկի և արյունատար անոթների ամբողջականության պահպանման համար:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը