Այս միջոցը կօգնի փափկեցնել ոտքերը մի գիշերվա ընթացքում տատիկի խորհուրդը


Գոյություն ունի բնական միջոց, որը թույլ կտա գեղեցիկ տեսք հաղորդել ոտքերին ու փափկեցնել դրանք։
Առաջին քայլ։ Բուժում տաք ջրով։ Ձեզ հարկավոր է 2 գդալ աղ, տաք ջուր, քար և 2 գդալ կերակրի սոդա։ Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք աղ ու կերակրի սոդա, լավ խառնեք։ Ոտքերը ջրի մեջ դրեք 15 րոպե, ապա չորացրեք դրանք և քարով նուրբ շարժումներով հեռացրեք մաշկի մահացած հատվածները։
Երկրորդ քայլ։ Սկրաբ։ Հարկավոր է շաքար և 2 ճաշի գդալ յուղ։ Խառնեք այս երկու բաղադրիչները։ Սկրաբը քսեք ոտքերին և մերսեք մոտ 5 րոպե։ Ապա ոտքերը լվացեք ջրով։
Երրորդ քայլ։ Խոնավեցում։ Հարկավոր է յուղ՝ ըստ ձեր ճաշակի, և մոմ։ Տարայի մեջ մի փոքր մոմ և յուղ լցրեք։ Ավելացրեք տաք ջուր, սպասեք, մինչև այն սառչի։ Արդյունքում՝ կստանաք կրեմ, որը հարկավոր է քսել ոտքերին, ապա գուլպաներ հագնել։
