Այս միջոցը կօգնի ձեզ նիհարել տան պայմաններում։ Այլևս պետք չէ ծախսել մեծ գումարներ։


Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն:
Հավկիթում առկա սպիտակուցներն ու միկրոէլեմենտները թույլ չեն տա, որպեսզի օրգանիզմը հյուծվի, միաժամանակ բոլոր ավելորդ կիլոգրամներն անվերադարձ կանհետանան։
Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք մարմելադ:
Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը 6-7:
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում հավկիթի դիետա` նախատեսված մեկ շաբաթվա համար։
Երկուշաբթի
Նախաճաշ – 2 նարինջ, 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ յուղազրկված կաթ
Ճաշ – մեկ բաժակ յոգուրտ, 300 գրամ խաշած հավի կրծքամիս
Ընթրիք – 200 գրամ խաշած հավի կրծքամիս, 1 խաշած հավկիթ, 1 նարինջ
Երեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ և 1 բաժակ կիտրոնաջուր
Ճաշ – 200 գրամ շոգեխաշած ձուկ և 1 թուրինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Չորեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ նարնջի հյութ
Ճաշ – 200 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս և բանջարեղեն, 1 նարինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Հինգշաբթի
Նախաճաշ – 3 հավկիթից պատրաստված օմլետ կանաչիով, սուրճ կաթով
Ճաշ – 200 գրամ խաշած տավարի միս, 1 նարինջ
Ընթրիք – 1 պինդ խաշած հավկիթ, 2 նարինջ
Ուրբաթ
Նախաճաշ – 2 պինդ խաշած հավկիթ, գազարից պատրաստված աղցան թթվասերով
Ճաշ – 2 գազար և 1 նարինջ
Ընթրիք – 1 պինդ խաշած հավկիթ և 200 գրամ շոգեխաշած ձուկ
Շաբաթ
Նախաճաշ – 2 բաժակ յոգուրտ, 1 նարինջ
Ճաշ – 2 պինդ խաշած հավկիթ, 2 նարինջ
Ընթրիք – մեկ բաժակ ջուր
Կիրակի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ, կես նարինջ
Ճաշ – 200 գրամ եփած տավարի միս, կես նարինջ, 1 խնձոր
Ընթրիք – 1 բաժակ կեֆիր
