Այս միջոցը կօգնի ձեզ ձեռք բերել հարթ և գեղեցիկ մաշկ։ Պարզապես քսեք կարտոֆիլը մարմնին։

Դիտումներ 585
Այս միջոցը կօգնի ձեզ ձեռք բերել հարթ և գեղեցիկ մաշկ։ Պարզապես քսեք կարտոֆիլը մարմնին։

Կարտոֆիլը սննդարար նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են մաշկի առողջության համար։

Fithacker.ru-ն գրում է, որ դրա բաղադրության մեջ մտնում են գրեթե բոլոր հանքանյութերն ու վիտամինները, որոնք հարկավոր են մաշկի առողջությունն ու տեսքը պահպանելու համար։ Վիտամին B: B խմբի վիտամիններն օգնում են մաշկը պաշտպանել վաղաժամ կնճիռների առաջացումից և արևի ճառագայթներից։ Այն նաև օգնում է կանխարգելել շուրթերի չորությունը, գունատությունը։ Այս վիտամինը մաշկը պաշտպանում է վարակներից։ Վիտամին C:

Վիտամին C-ն կոլագենի սինթեզի կարևոր գործառույթ է կատարում։ Սա կարևոր սպիտակուց է, որը հարկավոր է մաշկի ու հոդերի առողջության համար։ Այն մաշկը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների ազդեցությունից, օգնում է վերքերի արագ ապաքինմանը։

Վիտամին C-ն օգնում է նաև մաշկը խոնավ պահել։ Երկաթ։ Դեմքի գունատությունը վկայում է երկաթի անբավարարության մասին։
 


Ֆոսֆոր։ Այս տարրը հարկավոր է օրգանիզմի բջիջների ու հյուսվածքների սպասարկման համար։

Այն նաև նպաստում է մաշկի վերականգնմանը։ Կալցիում։ Օրգանիզմում կալցիումի բացակայությունը կարող է արագացնել ծերացման գործընթացը։ Այս հանքանյութի անբավարար քանակը մաշկն առավել ընկալունակ է դարձնում հիվանդությունների նկատմամբ։ Կալիում։ 

Կալիումն օգտակար է բշտիկների, մաշկի վնասվածքների բուժման համար։ Պղինձ։ Պղինձն օգնում է կանխարգելել մաշկի թուլացումը։ Ինչպես օգտագործել։ Կարող եք կարտոֆիլի բարակ շերտը քսել դեմքին, ինչպես նաև կարտոֆիլի հյութ օգտագործել։

Մաքրեք երկու միջին չափի կարտոֆիլ։ Քամեք կարտոֆիլի հյութը։ Բամբակի միջոցով քսեք մաշկին։ Թողեք 5-10 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Օգտագործեք օրվա ընթացքում 1 անգամ։
 

Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/10/19/857297.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը