Այս միջոցը կօգնի ձեզ ազատվել սիրտ-անոթային խնդիրներից, խոցից, կկարգավորի նյարդային համակարգը և պայքարում է մի շարք այլ հիվանդությունների դեմ
Քունջութի սերմերը մարդկությունը օգտագործել է վաղուց՝ նույնիսկ Հին Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում եւ Չինաստանում: Քունջութի յուղի մասին հիշատակումը արտացոլվում է բազմաթիվ երկրների հնագույն մշակութային ժառանգության մեջ, ինչպես նաեւ՝ Սուրբ Գրքում:
Բժիշկները, դիետոլոգները խորհուրդ են տալիս հում քունջութի սերմերը օգտագործել հիպերտոնիայի, թոքերի, հոդերի, լյարդի, վահանագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:
Այն ուղղակի անհրաժեշտ է օգտագործել նրանց, ովքեր տառապում են ստամոքսի գաստրիտով կամ խոցով: Գրեթե հավասար քանակությամբ պարունակում է Օմեգա 6 և Օմեգա 3, այն ամինաթթուները, որոնք կարևոր են ուղեղի, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերի գործունեության համար: Քունջութի յուղն ամրապնդում է նյարդային համակարգը, իմունային համակարգը, նպաստում է անքնության վերացմանը: