Այս միջոցը կօգնի ձեզ ազատվել շաքարայի դիաբետից, ճարպակալումից, երիկամների քարերից, կանացի մի շարք խնդիրներից...

Դիտումներ 307
Այս միջոցը կօգնի ձեզ ազատվել շաքարայի դիաբետից, ճարպակալումից, երիկամների քարերից, կանացի մի շարք խնդիրներից...

Ոլոռը (Pisum) միամյա, լոբազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Տարբերում են կանաչ ոլոռի երեք ենթատեսակներ.
– Քաղցր, որի նոր հասունացող սերմերն ուտում են հում վիճակում կամ պահածոյացված,
– Նվազ քաղցր կամ «ուղեղաձև», որը հիմնականում պահածոյացվում է աղի մեջ կամ սառեցվում,
– Կեղևահան, որը պարունակում է բարակ մագաղաթյա շերտ, այն հիմնականում չորացնում են։

Ըստ հնէաբանների` ոլոռը հայտնի է եղել մարդուն առնվազն վաղ բրոնզե դարում, մշակվել է Հին Հունաստանում (Ք.ա. 4-րդ դ.), Հնդկաստանում (Ք.ա.1-ին դ.), Չինաստանում (4-րդ դ.), Ռուսաստանում (6-րդ դ.), Անգլիայում (11-րդ դ.)։

Ոլոռի բացառիկ բուժիչ և օգտակար հատկությունները


Ներկայումս ոլոռը մշակվում և պահածոյացվում է բազմաթիվ երկրներում, նաև ՀՀ-ում։ Թարմ ոլոռը պարունակում է մոտ 5,5 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 14,5 տոկոս օսլա, 5,5 տոկոս շաքար, մարդու առողջության պահպանման համար անչափ կարևոր ամինաթթուներ` լիզին, լեցիտին, տրիպտոֆան և այլն։ Հայտնի է, որ չորացրած ոլոռը սպիտակուցի պարունակությամբ չի զիջում քիչ ճարպ պարունակող մսին։ Կանաչ ոլոռի կալորիականությունը հավասար է մոտ 80-85 կկալ, իսկ չորացրածինը` 250-320 կկալ։

Ոլոռը պարունակում է ցինկ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և ռուտին, կարոտին, տոկոֆերոլներ։ Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։

Ոլոռն օգտագործվում է որպես դիետիկ սնունդ` օստեոպորոզի, պանկրեատիտի, երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարային դիաբետի, շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Ոլոռը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` աթերոսկլերոզի, գլխացավի, միզաքարային հիվանդության, հելմինտոզի, այրոցքի, էկզեմայի, սակավարյունության դեպքում։
Չիբան. Խառնեք 3-ական ճ/գ չոր, փոշիացրած կանաչ ոլոռ, բրինձ, կորեկաձավար, բովեք 3-4 րոպե, անընդհատ խառնեք։ Ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 7 րոպե։ Թուրմը լցրեք ապակե տարայի մեջ, 1 ժամ թրմեք, պահեք սառնարանում։ Խմեք 2 ճ/գ` նախաճաշից առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։

3 ճ/գ ոլոռի ալյուրը խառնեք եռջրի հետ։ Ստացված հեղուկ խմորը լցրեք թանզիֆի վրա և ամրացրեք վերքին` քնելուց առաջ։

Այրոցք. Դանդաղ ծամեք 3-4 հատիկ թարմ կամ ջրի մեջ թրմված ոլոռ։ Կերեք օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ։
Ցածր հեմոգլոբին. Նախաճաշի ժամանակ կերեք 3-4 ճ/գ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ։
Էկզեմա, թարախային վերքեր, կապտուկներ. Տրորեք նոր հասունացող ոլոռի սերմը։ Ամրացրեք վերքին։

1ճ/գ եփած ոլոռի խյուսը հարեք 1 թ/գ ձվի դեղնուցի հետ։ Ամրացրեք վերքին։
Այրվածք. Այրվածքի հետևանքով առաջացած խոնավ վերքի վրա ցանեք չոր ոլոռի փոշի։
Ուղեղի արյան սնուցումը լավացնող. Կերեք 1-ական թ/գ ոլոռի չոր հատիկներ, օրը 4-5 անգամ, ուտելու ընթացքում` 50 մլ ջրի հետ։
Հաճախ կրկնվող գլխացավ. Խմեք 2-ական թ/գ ոլոռի ալյուր` 100 մլ ջրի հետ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Որդաթափ միջոց. Կես կիլոգրամ ոլոռի հատիկները 10 ժամ թրմեք խնձորի քացախի մեջ։ Կերեք 100-ական գրամ` օրը 4-5 անգամ։
– Կես կգ ոլոռը կես ժամ եփեք 1 լ ջրի մեջ, ավելացրեք լոգանքի ջրին։

Տղամարդկանց համար.
– 20-30 գ ոլոռի հատիկները 3 ժամ թրմեք 100 մլ սառը ջրի մեջ։ Չափաբաժինը կերեք օրվա ընթացքում, թուրմը խմեք 1 թ/գ մեղրի հետ։
– Թուրմով ողողումներն ամրացնում են լնդերը և մեղմացնում ատամի ցավը։
Քարեր երիկամներում. Ծաղկման շրջանում հավաքեք ոլոռի ընձյուղները, 20 գ հումքը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։ Շարունակեք 15-20 օր։ Թուրմը տրոհում է քարերը` հասցնելով ավազի հատիկի չափի։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե քարերն ունեն ուրատային ծագում, ապա նման բուժումը խստիվ արգելված է։
Մազարմատներն ամրացնող. Մանրացրած ոլոռը 5 րոպե եփեք ձիթապտղի յուղի մեջ, թրմեք 1 ժամ, քամեք երկտակ ծալած թանզիֆով, ներմերսեք գլխամաշկին, 10-15 րոպեից լվացեք մազերը։

Զգուշացում։ Ոլոռը պարունակում է պուրիններ, ինչի պատճառով հակացուցված է հոդատապի և երիկամների անբավարարության դեպքում։ Ոլոռով պատրաստված ուտեստները չարաշահելու դեպքում կարող է առաջանալ մետեորիզմ, փքվածություն, ծանրության զգացողություն ստամոքսում, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում ոլոռը պետք է ուտել տրորելուց հետո։ Կարևոր է իմանալ, որ ոլոռը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը