Այս միջոցը կմաքրի դեմքի սև կետիկները, կպարգևի մաքուր և փափուկ մաշկ

Դիտումներ 266
Այս միջոցը կմաքրի դեմքի սև կետիկները, կպարգևի մաքուր և փափուկ մաշկ

Կավից դիմակ

Սպիտակ, երկնագույն կամ նույնիսկ կանաչ կավի հիմքով սովորական դիմակը կամ քիչ քանակությամբ մեղրով կավի դիմակը (մեղրն օժտված է հիանալի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով) տնային պայմաններում մաշկի խնամքի լավագույն մեթոդներից է: Այն օգնում է արդյունավետ և արագ ազատվել սև կետերից: Նման դիմակներն ունեն համալիր ազդեցություն. ոչ միայն վերանում են սև կետերը, այլ նաև բարելավվում է արյան շրջանառությունը, մաշկը դառնում է ավելի առողջ, թարմ և էլաստիկ: Օգտագործման եղանակը շատ պարզ է. դիմակը հարկավոր է պատրաստել շաբաթը մեկ անգամ (կարելի է քսել մի քիչ շոգեքաշած մաշկի վրա), հարկավոր է չթողնել, որ կավի դիմակը ամբողջովին չորանա, ապա պետք է լվանալ դեմքը սառը ջրով և դիմակից հետո պարտադիր խոնավեցնել մաշկը:


Ինտենսիվ դիմակ սև կետերի դեմ

Բացեք, լուծեք 2-3 ճաշի գդալ սև կավը քիչ քանակությամբ խոտաբույսերի լուծույթի, արգանակի մեջ, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և մեկ կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

Կավով պատրաստված դիմակներն ակնթարթորեն կազատեն ձեզ սև կետիկներից և այլ թերություններից:

Սև կետիկներից կարելի է ազատվել նաև մեխանիկական մաքրումով տնային պայմաններում: Սեղմում եք այդ հատվածը, եւ յուղային զանգվածը դուրս է գալիս: Բայց մի մոռացեք, որ որքան էլ դյուրին թվա այս գործընթացը, այն մեծ ուշադրություն է պահանջում: Ուժեղ սեղմելու դեպքում Դուք վնասում եք մաշկը, որտեղ երկար ժամանակ մնում են Ձեր եղունգների հետքերը: Վերջում մի  մոռացեք  մերսել  սառույցով, որ կարմրածություն չմնա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը