Այս ջուրը սպիտակ մազերին կստիպի ընդմիշտ վերանալ

Դիտումներ 507
Այս ջուրը սպիտակ մազերին կստիպի ընդմիշտ վերանալ

Հզոր միջոց սպիտակ մազերի դեմ

 

Բաղադրիչները՝

  • 5 կամ 6 միջին չափի կարտոֆիլ
  • Մեծ աման
  • Քամիչ
  • Մեծ գավաթ
  • Շամպունի հին շիշ
  • Խոնավեցնող շամպուն և կոնդիցիոներ
  • Սրբիչ

 


Պատրաստումը՝

Մաքրել կարտոֆիլի կեղևը: Կարտոֆիլի կեղևը լցնում ենք մեծ ամանի մեջ, վրան լցնում ենք 2 լ. ջուր: Թող եռա ուժեղ կրակի վրա մոտ 20-30 րոպե: Ջուրը ֆիլտրով քամեք մեծ ամանի մեջ՝ առանձնացնելով կեղևը և ջուր: Հետո ջուրը լցրեք ապակե տարայի մեջ: Մազերը խոնավեցրեք և լվացեք լավ խոնավեցնող միջոցներով, քանի որ սպիտակ մազերն ավելի փխրուն և չոր են: Եփուկը 2 րոպեով քսեք մազերին, հետո լվացեք տաք ջրով:

Խորհուրդներ մազերի սպիտակեցումը կանխելու համար

 

1. Ոչ սթրեսին: Սթրեսն արագացնում է ծերացումը:

2. Չխծել: Որոշ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ծխելը շատ բացասական հեևանքներ է ունենում, այդ թվում՝ արտաքին տեսքի վրա: Գիտականորեն ապացուցված է, որ ծխախոտը մաշկի և մազերի վաղաժամ ծերացում է առաջացնում, քանի որ նվազեցնում է արյան շրջանառությունը և բջիջների օքսիգենացիան:

3. Հետևեք խոնավեցմանը: Խմեք օրական առնվազն 8 բաժակ ջուր: Խուսափեք սուրճի չարաշահումից, ալկոհոլ մի օգտագործեք, քանի որ այս ըմպելիքները նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը:

4. Պղնձով հարուստ մթերքների օգտագործում: Որոշ ուսումնասիրությունների արդյունքներով՝ մազերի սպիտակելու պատճառը երբեմն սննդակարգում պղինձի պակասն է լինում: Սպանախը, լոբին, շաղգամը, միսը, հաղարջը, արքայախնձորը, նուռն ու նուշը կօգնեն պղինձի պակասի դեպքում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը