Այս հրաշք միջոցը մի կաթիլը կվերացնի գորտնուկները, մաշկային խնդիրները և բազում խնդիրներ


Գերչակի յուղը, որն օժտված է զանազան բուժիչ հատկություններով, համարվում է ժողովրդական բժշկության կարեւոր բուժամիջոցներից մեկը։ Հարկ չկա կանգ առնել նրա հանրածանոթ եւ հնուց եկող կիրառություններից մեկի՝ փորը թուլացնող հատկության վրա։ Ընթերցողի ուշադրությունը կհրավիրենք գերչակի յուղի՝ մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների վրա ունեցած տեղային ներգործության վրա։ Առաջին անգամ յուղի արդունավետության մասին, որպես արտաքին բուժամիջոց, տեղեկացա մի գյուղական բժշկից, որը հայտնեց ինձ, թե այն հաջողությամբ կիրառել է գորտնուկներից ազատվելու համար։ Այդ օրից սկիզբ դրեցի իմ «հավաքածուին»՝ հավաքագրելով գերչակի յուղի օգտագործման բազմաթիվ եղանակներ ամենատարբեր դեպքերի համար, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը։
1. Գորտնուկները բուժելու համար հարկավոր է գորտնուկը շփել գերչակի յուղով մոտավորապես 20 րոպե քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես, որպեսզի յուղը ներծծվի։
2. Գերչակի յուղը հաջողությամբ կիրառվում է մաշկային խոցերի բուժման նպատակով։
3. Տարեց կանայք, ովքեր հույժ անհրաժեշտ դեպքերում ցույց են տալիս մանկաբարձական օգնություն, հաճախ գերչակի յուղով մշակում են նորածնի պորտը, եթե այն դժվար է լավանում։ Գերչակի յուղով շփում են կերակրող մոր պտուկները՝ կաթի արտադրությունը ավելացնելու նպատակով։
4. Աչքի լորձաթաղանթը բորբոքվելիս եւ կարմրելիս աչքի մեջ կաթեցնում են մեկական կաթիլ գերչակի յուղ՝ բորբոքային վիճակը թեթեւացնելու համար։
5. Եթե փոքրիկ երեխայի մազերը վատ են աճում, կամ անորակ են, պառկելուց առաջ գլխի մաշկը խնամքով շփում են գերչակի յուղով։ Առավոտյան գլուխը լվանում են։ Այս արարողությունը կրկնում են շաբաթը 2 անգամ, այնքան ժամանակ, մինչեւ կդիտվի մազերի որակի նկատելի բարելավում։ Հետագայում կարելի է շարունակել 2 շաբաթը կամ էլ ամիսը 1 անգամ։
6. Որպես արտաքին բուժամիջոց՝ գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ թարթիչների վատ աճի դեպքում։ Թարթիչների, ինչպես նաեւ՝ հոնքերի աճը արագացնելու նպատակով խորհուրդ է տրվում շաբաթը երեք անգամ գերչակի յուղ քսել կոպերին եւ հոնքերի մազարմատներին։
7. Գերչակի յուղը կաթեցնում են որսորդական շների աչքերի մեջ որսի շրջանում՝ աչքի լորձաթաղանթը օտարածին մարմիններից պաշտպանելու նպատակով, որոնք կարող են հայտնվել կենդանու աչքում՝ մացառների եւ բարձր խոտերի միջով անցնելիս։
Նյութի հրապարակումը պատրաստեց ՝ xohanoc.am
