Այս հրաշալի խոտաբույսը կլավացնի հիշողությունը, կամրացնի մտավոր կարողությունը, օգտակար է արյանը, ուղեղին ...


Այս հրաշալի խոտաբույսը վերականգնում և բարձրացնում է մարմնի էներգիան: Եթե քրոնիկ հոգնածություն ունեք, ապա ձեզ անհրաժեշտ է բացահայտել այս խոտաբույսի բուժիչ հատկանիշները:
Այս խոտաբույսը ռուս մարզիկներն օգտագործում են՝ դիմադրողականությունը, բալանսն ու ուժը պահպանելու համար: Սիբիրյան ժենշենն առաջին անգամ արևմուտք ներխուժեց 20-րդ դարի 50-ական թվականներին:
Սիբիրյան ժենշենը ժենշենի հատուկ տեսակ է: Այն տարածված է Ռուսաստանում, Հյուսիս-Արևելյան Ասիայում, Չինաստանի և Ճապոնիայի որոշ հավածներում:
Այս խոտաբույսն իր մեջ պարունակում է բնական բուժիչ տարրեր, որոնք դրական ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա: Խոտաբույսը պարունակում է նաև ցինկ և վիտամիններ A և B6:
Ինչպե՞ս է այն ազդում էներգիայի պահպանման վրա
Սիբիրյան ժենշենի տերևներն ու թուրմը նվազեցնում են հոգնածությունն ու բարձրացնում ֆիզիկական կարողությունները: Ապացուցվել է նաև, որ այս խոտաբույսը կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ: Այն լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը:

Սիբիրյան ժենշենի օգտակար հատկանիշները
- Լավացնում է մտավոր կարողությունը
- Լավացնում է արյան շրջանառությունը, թթվածնի տեղափոխումը և ուղեղին ու մյուս օրգաններին անհրաժեշտ այլ գործընթացները:
- Ամրացնում է իմունիտետը
- Լավացնում է հիշողությունն ու կենտրոնանալու կարողությունը
