Այս հոդվածը կարդալուց հետո, կսկսեք ամեն օր չամիչ ուտել


Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։
Չամիչը հարուստ է կալիումով. 100 գ-ում 860 մգ կալիում կա: Բացի դրանից չամիչը հարուստ է ֆոսֆորով, նատրիումով, մագնեզիումով, երկաթով, ինչպես նաև՝ B1, B2, В5, PP վիտամիններով:
Ընդհանուր թուլության ժամանակ, տենդի ժամանակ նույնպես կարելի է օգտագործել: Անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները կարելի է բուժել չամիչի օգնությամբ: Օգտակար հատկությունների շնորհիվ չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը: Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ: Չամիչն օգտակար է նրանց, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը, լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից:
Կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը: Չամիչը կօգնի իջեցնել ճնշումն ու հոգ տանել սրտի առողջության մասին: 25 գրամ չամիչը բավական քանակով կալիում է պարունակում, իսկ բջջանյութն օգնում է հոգ տանել անոթների առողջության մասին:
Բարձր էներգետիկ արժեք ունի, օգնում է անեմիայի դեմ պայքարում: Չամիչը մեծ քանակով երկաթ է պարունակում, B վիտամիններ, պղինձ: Բացի այդ՝ չամիչը մեծ քանակով ածխաջրեր է պարունակում և նախաճաշին օգտագործելու դեպքում էներգիա է հաղորդում:
Օգնում է մաքրել օրգանիզմը: Եթե չամիչը երեկոյան թրջեք և առավոտյան խմեք ջուրը, այն կօգնի մաքրել օրգանիզմը:
Զգուշացում։ Միզաքարային հիվանդության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։
