Այս գեղեցիկ շոկոլադե տորթը պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է ստացվում

Դիտումներ 266
Այս գեղեցիկ շոկոլադե տորթը պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է ստացվում

Բաղադրամասեր

  • 8 ձու,

  • 1 տուփ վանիլին,

  • 80 գրամ օսլա,

  • 160 գրամ այլուր,

  • 250 գրամ շաքարավազ ,

  • 4 ճաշի գդալ կակաո,

  • 1 թեյի գդալ սոդա,

  • Կրեմի համար `

  • 200 գրամ կարագ,

  • 4 ճաշի գդալ շաքարավազ,

  • 2 ձու,

  • 4 ճաշի գդալ կաթ,

  • Գլազուրի համար `

  • 4 ճաշի գդալ կակաո,

  • 4 ճաշի գդալ շաքարավազ,

  • 4 ճաշի գդալ կաթ,

  • 10 գրամ կարագ


Պատրաստման եղանակը

  • Ձվի սպիտակուցը անջատել դեղնուցից,հարել այնքան,որ դառնա պինդ զանգված,քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, օսլան,հարած դեղնուցը,սոդան,վանիլինը,կակաոն,ալյուրը:Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել 180 °C տաքացրած ջեռոցում,հանել թողնել հովանա:

  • Կրեմի պատրաստման եղանակը

  • Կաթը տաքացնել,ավելացնել շաքարավազը և խառնելով եփել,թողնել հովանա,ավելացնել հարած կարագը; Շերտերը միացնել կրեմով,վրան գլազուր լցնել կամ վերջում ձևավորել ըստ ճաշակի:

  • Գլազուրի պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները խառնել իրար և դնել թույլ կրակին , երբ եռա վերցնել կրակից, թողնել մի քիչ սառչի ,լցնել տորթի վրա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը