Այս ֆրանսիական ուտեստը կուրախացնի Ձեզ իր նուրբ համով. «Դոֆինե» կարտոֆիլի օրիգինալ բաղադրատոմսը


Կարտոֆիլ «Դոֆինե»
Բաղադրիչներ
1. Միջին կարտոֆիլ – 9 հատ
2. Կարագ – 9 թ/գ
3. Պանրի ոչ մեծ շերտեր – 9 հատ
4. Մշկընկույզ (Мускатный орех) – 1 պտղունց
5. Աղ, սև պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լվանալ և մաքրել կարտոֆիլը:
2. Մի կողմից մի փոքր կտոր կտրել, որպեսզի հնարավոր լինի կարտոֆիլը դնել ուղղահայաց դիրքով:
3. Կարտոֆիլի ամբողջ երկարությամբ կտրվածքներ անել այնպես, ինչպես ֆրիի ժամանակ, բայց չկտրել մինչև վերջ, այլ թողնել 1 սմ:
4. Յուրաքանչյուր կարտոֆիլի ներսի մասում աղ և պղպեղ ցանել, ավելացնել 1 թ/գ կարագ:
5. Ըստ ցանկության կտրվածքներում մի փոքր մշկընկույզ և սխտոր ավելացնել:
6. Կարտոֆիլը դնել թխման համար նախատեսված բարձր եզրերով տապակի մեջ:
7. Յուրաքաչյուր կարտոֆիլի վրա դնել 1 շերտ պանիր:
8. Պատրաստել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45-50 րոպե:
9. Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով:
