Այս եղանակով ժուլյեն դուք դեռ չեք պատրաստել։ Ժուլյեն հացի մեջ, յուրահատուկ բաղադրատոմս


Բաղադրամասեր
-
հավի կրծքամիս -250 գր
-
շամպինիոն- 350 գր
-
սոխ -1 հատ
-
պանիր պարմեզան- 200 գր
-
ալյուր - 1,5 թգ
-
թթվասեր - 3 ճգ
-
աղ
-
սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
-
Հավի կրծքամիսը, սոխը, սունկը կտրատել, պանիրն անցկացնել քերիչով:
-
Կտրել հացերի վերևի հատվածը, հանել միջուկը:
-
Տապակել սոխը բուսայուղի մեջ, ավելացնել սունկը, 3-4 րոպե տապակել, այնուհետև առանձին տապակած հավի կրծքամիսը, աղը, պղպեղը, ալյուրը, խառնել, իսկ վերջում ավելացնել թթվասերը, խառնել: Եփել այնքան` մինչև պնդանա:
-
Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, ժուլյենը լցոնել հացերի մեջ, վրան պանիր ավելացնել և դնել ջեռոցը, թողնել այնքան` մինչև պանիրը հալչի և մի փոքր կարմրի:
