Այս եղանակին շատ է պետք օգտագործել վիտամիններով լի ուտեստներ։ Պատրաստեք վիտամիններով հարուստ հավով և եգիպտացորենով աղցան։


Բաղադրամասեր
-
հավի կրծքամիս – 1 մեծ կտոր,
-
եգիպտացորենի հատիկներ – 1 տուփ,
-
կարմիր պղպեղ – 1 հատ,
-
կանաչ պղպեղ – 1 հատ,
-
թթվասեր – 2 ճ. գդ.,
-
ծովախեցգետնի ձողիկներ - 150 գ․
-
աղ
-
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
-
Պղպեղների սերմատուփերը հեռացնել, կտրատել:
-
Հավի կրծքամիսը տապակել, կտրատել:
-
Եգիպտացորենը քամել:
-
Թթվասերին աղ, պղպեղ խառնել:
-
Միացնել բոլոր մթերքները, խառնել: Զարդարել կանաչիով կամ հազարի տերևներով:
